
25 Նոյ. 2025
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը մրցեց «Սարդարապատի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով, իսկ գոլերի հեղինակներն էին՝ Սարգիս Գասպարյանը և Էրիկ Օթարյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց երկու թիմերի վստահ գրոհներով։ Մեկնարկային րոպեներից սկսած առաջնության առաջատարը կարող էր երկու անգամ բացել հանդիպման հաշիվը, սակայն հիանալի էին գործում մեր թիմի պաշտպանները։ Իսկ արդեն խաղակեսի միջնամասում մեր թիմը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Կենտրոնից փոխանցում ստանալուց հետո Սարգիս Գասպարյանը կասեցնելով գնդակը հիանալի ազատվեց մրցակցի 2 ֆուտբոլիստներից ր հեռվից շատ գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։
Առաջին խաղակեսն ավարտվեց հենց այդպես մեր թիմի նվազագույն հաշվով հաղթանակով։
Երկրորդ խաղակեսը սկսվեց այնպես ինչպես ավարտվել էր առաջինը։ «Սարդարապատի» ֆուտբոլիստները փորձում էին հետ բերել կորցրածը, սակայն նրանց հարվածները կարողանում էին մեր ֆուտբոլիստները չեզոքացնել։ Իսկ արդեն 52-րդ րոպեյին մեր թիմը վաստակում է տուգանային հարվածի հնարավորություն, որի իրացումից հետո Էրիկ Օթարյանը կրկնապատկում է մեր թիմի առավելությունը։ Այնուամենայնիվ խաղավերջին ավելացված 90+5-րդ րոպեյին «Սարդարապատը» վաստակում է 11 մետրանոցի հնարավորություն և կրճատում է հաշիվը, սակայն հյուրերին ավելին անել չի հաջողվում։
Արդյունքում տարվա վերջին խաղում մեր թիմը կարևոր հաղթանակ է տանում առաջնության առաջատարի նկատմամբ։

07 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆախապատրաստվելով առաջնության երկրորդ հատվածին՝ «Ուրարտու-աղջիկների» թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի արտասահմանյան թիմի դեմ:

04 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄՓետրվարի 4-ին «Ուրարտուն» անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը «Ցինդաոյի» դեմ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

30 Հնվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄՀունվարի 26-ին «ՈՒրարտուն» անցկացրեց իր առաջին ընկերական հանդիպումը Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ ԱՄԷ-ում կայանալիք հավաքի ընթացքում։ Զիջեցինք հակառակորդին 4-2 հաշվով։<br />

26 Հնվ. 2026
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՀունվարի 26-ին մեկնարկեց «Ուրարտուի» գլխավոր թիմի ձմեռային հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում: <br /> Հիշեցնենք, որ հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում:
.webp?v=131)
25 Հնվ. 2026
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ«Ուրարտուի» գլխավոր թիմը հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ մեր տղաները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։

24 Հնվ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԳԵԼ ՎԵԼՈՍԱՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ:

21 Հնվ. 2026
ԲՐՈՒՆՈ ՄԻՇԵԼԸ ՍՏԱՑԱՎ YOHEALTH «ԱՄՍՎԱ ՍԻՐՏ» ՄՐՑԱՆԱԿԸ«Ուրարտուի» հարձակվողը ճանաչվել էր Fastex Պրեմիեր լիգայի նոյեմբեր ասմվա լավագույն ֆունոլիստը։

20 Հնվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 34 ԱՄՅԱԿԸ1992 թվականի հունվարի 20-ին, հիմնադրվեց «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը (նախկինում «Բանանց») Սարգիս Իսրայելյանի ջանքերով՝ սկսելով մի ուղի, որը կդառնար հայկական ֆուտբոլի պատմության անբաժանելի մասը։

16 Հնվ. 2026
ՄԱՀԱՑԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆ ՎԱՀԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸԽորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Ուրարտու ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:
.webp?v=131)
15 Հնվ. 2026
ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ԵՎ ԳԱՌՆԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ»Մեր ակումբի սաներ՝ Լևոն Բաշոյանը և Գառնիկ Մինասյանը ԲԿՄԱ-ի կազմում ժամանակաորապես հանդես գալուց հետո վերադարձլ են «Ուրարտու»։

14 Հնվ. 2026
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿՈՒՄԲՈՒՄՏեղի են ունեցել կադրային փոփոխություններ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մեդիա բաժնում։

13 Հնվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑՄեր թիմը հունվարի 13-ին վերադարձավ ձմեռային դադարից և վերսկսեց մարզումները սեփական մարզաբազայում, որտեղ էլ պատրաստվում է ԱՄԷ-ում կայանալիք ձմեռային հավաքին։
.webp?v=131)
08 Հնվ. 2026
ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՀունվարի 26-ից փետրվարի 13-ը «Ուրարտուի» գլխավոր թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ մեր տղաները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։

10 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ»․ 2025/26 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտու-աղջիկներ» թիմն ավարտեց իր ելույթները 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում։ Այս տեքստում ամփոփում ենք մեր աղջիկների ելույթները։

08 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Ուրարտուին» մրցանակներ է հանձնել 2024/25 մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների լավագույն ֆուտբոլիստների համար։

05 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 2025/26 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտու-2» ևս ավարտել է իր ելույթները 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածում։ Միասին ամփոփենք մեր դուստր թիմի արդյունքները ավարտվող տարում։

05 Դեկ. 2025
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՈՒՆԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱՐ»«Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արսեն Պետրոսյանը ակումբի մամուլի ծառայությանը տված ծավալուն հարցազրույցի շուրջ խոսել է ակադեմիային վերաբերող մի շարք թեմաներից․

03 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 2025/26 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտուն» ավարտեց ելույթները 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում։ Եկեք ամփոփենք մեր առաջին թիմի արդյունքներն այդ ժամանակահատվածում։

02 Դեկ. 2025
«GRAVITY PROJECT MANAGMENT & CONSTRUCTION»-ը՝ ՏԵՆԴԵՐԻ ՀԱՂԹՈՂԱյսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հայտարարվեց «Ուրարտու» նոր ֆուտբոլային ստադիոնի ճարտարապետական պրոյեկտի մշակման տենդերի հաղթողը։

01 Դեկ. 2025
ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ»Մեր թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոսել է խաղից, անցկացրած 150-րդ հանդիպումից և թիմի տրամադրությունից։

01 Դեկ. 2025
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԵՎ ՎԱՍՏԱԿԵՑԻՆՔ 3 ՄԻԱՎՈՐ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Ալաշկերտի» դեմ խաղից հետո խոսել է հաղթանակից։