Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 7 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

25/10/2021

Հոկտեմբերի 27-ից 29-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 7 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Արմեն Կարապետյանին, Արման Օհանյանին, Ալիկ Գասպարյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Գոռ Վանոյանին։ 

Հավաքի վերջին օրը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտ-2»-ի հետ։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։