Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ. «ԳՈԼՍ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ»

11/04/2021

«Փյունիկ-2»-ի հետ խաղից հետո (1-1) «Ուրարտու-2»-ի հարձակվող Գևորգ Տարախչյանը կիսվել է հանդիպման մասին տպավորություններով։

«Կարծում եմ՝ լավ խաղ անցկացրինք, արժանի էինք հաղթանակի, լավ պահեր ունեինք, որոնք պետք էր իրագործել։ Կարծում եմ՝ գոլս գեղեցիկ ստացվեց, այն թիմային աշխատանքի արդյունք էր, ուրախ եմ, որ ինչ-որ չափով կարողացա օգնել թիմին։ Նման խաղերով պետք է լավ մարզավիճակի հասնեմ, որպեսզի կարողանամ շարունակել ելույթներս գլխավոր թիմի կազմում։ Ինչևէ, շարժվում ենք առաջ ու պատրաստվում հաջորդ խաղերին»։