Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

21/06/2021

Հունիսի 21-ին «Ուրարտու-2»-ը վերադարձավ արձակուրդից ու անցկացրեց նախապատրասական շրջանի առաջին մարզումը։ Նախատեսված են ստուգողական հանդիպումներ, հնարավոր է նաև հավաք Վրաստանում։ Թիմի մարզիչ Արամ Բարեղամյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց․ 

«Նախապատրաստության սկզբնական շրջանում փորձելու ենք ֆուտբոլիստներին բերել իրենց մինիմալ մարզավիճակին, հետո կաշխատենք այդ որակները բարելավել, որպեսզի արդեն հավաքի ընթացքում կարողանանք գոնե 70 տոկոսով հասնել մեր օպտիմալ մարզավիճակին։ Պլանավորում ենք նաև արտասահմանյան հավաք անցկացնել Վրաստանում, որի ընթացքում նույնպես ընկերական հանդիպումներ կլինեն։ Այս տարի փորձելու ենք թիմում ընդգրկել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների, այս գործընթացն ակումբում ամեն տարի իրականացնում ենք»։

Առաջարկում ենք դիտել թիմի առաջին մարզման ֆոտոշարքը