Not Selected

ՀԱՅՏՆԻ Է «ՄԱՐԻԲՈՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԸ

22/06/2021

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Ուրարտուին» բաժին էր հասել սլովենական «Մարիբորը»։

Հաստատվել է թիմերի միջև կայանալիք առաջին հանդիպման մեկնարկային ժամը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22։45-ին։ Հավելենք, որ առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 8-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքի «Լյուդսկի Վրտ» մարզադաշտում։                      

Հավելենք, որ պատասխանը խաղը կկայանա հուլիսի 15-ին Երևանում։