Not Selected

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ․ «ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵԼ»

14/09/2021

«Ալաշկերտ-2»-ի հետ խաղում գրանցած ոչ-ոքիի մասին իր կարծիքն է հայտել «Ուրարտու-2»-ի մարզիչ Արամ Բարեղամյանը․

«Միջազգային դադարից հետո սա մեր առաջին խաղն էր, նախատեսում էինք, որ նման դժվար հանդիպում կլինի: Մենք ունեինք առավելություն, բայց, ցավոք, այն արդյունք չի ապահովում: Կարծում եմ, ունեինք բավական պահեր և կարող էինք հաղթել: Ընդհանուր առմամբ դժգոհ եմ խաղից, այն ինձ չգոհացրեց։ Չեմ առանձնացնի ոչ ոքի, դժգոհ եմ թիմային խաղից ու հաղթելու ցանկությունից, կարծում եմ՝ կարող էինք ավելի լավ խաղ ցուցադրել:

Ինչևէ, առաջնությունը դեռ նոր է սկսվել, մենք ընդամենը 5 խաղ ենք անցկացրել, դեռ կհասցնենք տեսնել նաև նոր խաղացողների, որոնք վերջերս են միացել թիմին և դեռ խաղաժամանակ չեն ստանում»: