Not Selected

ՈՉ-ՈՔԻ` ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ

14/09/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում «Ուրարտու-2»-ը ոչ-ոքի 1-1 խաղաց «Ալաշկերտ-2»-ի հետ։ Ռուբեն Եսայանի տպավորիչ գոլին «Ալաշկերտ-2»-ը պատասխանեց Կարապետ Մանուկյանի խփած գոլով․

Միջազգային դադարի ավարտից հետո վերսկսեց Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ 5-րդ տուրի խաղային վերջին օրը «Ուրարտու-2»-ը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց «Ալաշկերտ-2»-ին։

Առաջին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց։ Երկու թիմերն էլ գոլ խփելու հնարավորություններ ունեցան, բայց գոլերը չգրանցվեցին։

Երկրորդ կեսում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ավելի վառ ֆուտբոլ ցուցադրեցին ու կարողացան բացել հանդիպման հաշիվը։ 8-քայլանի կոմբինացիոն գրոհը գեղեցիկ հարվածով արդյունավետ եզրափակեց Ռուբեն Եսայանը։ Խփած գոլից հետո «Ուրարտու-2»-ն ավելի խանդավառ սկսեց գործել, բայց հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Կարապետ Մանուկյանը։

Վերջին րոպեներին խաղադաշտում բաց ֆուտբոլ ծավալվեց։ Իրավիճակներից մեկում «Ալաշկերտ-2»-ին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը։ Նոր գոլեր այս խաղում այդպես էլ չգրանցվեցին։ «Ալաշկերտ-2» - «Ուրարտու-2»` 1-1։ «Ուրարտու-2»-ն ընթացիկ առաջնությունում գրանցեց իր երկրորդ ոչ-ոքին։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեպտեմբերի 19-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Լեռնային Արցախին»։ Այդ խաղը կմեկնարկի ժամը 18։30-ին։

 

«ԱԼԱՇԿԵՐՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

0-1 Ռուբեն Եսայան (70'), 1-1 Կարապետ Մանուկյան (80')

«ԱԼԱՇԿԵՐՏ-2». 1. Տիգրան Ոփանյան, 4. Նարեկ Պետրոսյան, 43. Արտեմ Գյուրջյան, 77. Աշոտ Համբարյան, 23. Լևոն Բայրամյան (20. Դավիթ Սահակյան 66'), 8. Ռոբերտ Ֆիդանյան, 3. Համլետ Ասոյան, 18. Էդգար Կարապետյան, 99․ Կարապետ Մանուկյան (ա), 22. Աշոտ Բաղդասարյան (7. Արմեն Դավիդյան 78'), 9. Հովսեփ Հակոբյան (44. Ռաֆայել Սերոբյան 58'):

Պահեստայիններ՝  24. Էդվին Հակոբյան, 96. Էրիկ Սողոմոնյան, 2. Հենրիկ Սարգսյան, 19. Գևորգ Հովհաննիսյան, 7. Արմեն Դավիդյան, 10. Գրիգոր Նիկողոսյան, 17. Նարեկ Գևորգյան, 16. Արսեն Միրզոյան, 88. Հայկ Ռեչելյան, 20. Դավիթ Սահակյան, 44. Ռաֆայել Սերոբյան, 6. Ռոբերտ Նավոյան:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 22. Մխիթար Ումրեյան, 17. Տիգրան Այունց (ա), 39. Նարեկ Դավթյան (77․ Էրիկ Սիմոնյան 46'), 99․ Ռուբեն Աբրահամյան (8․ Գևորգ Գրիգորյան 68'), 26 Ռոբերտ Բաղրամյան, 88․ Խարիտոն Այվազյան, 18․ Համլետ Սարգսյան, 10. Գոռ Լուլուկյան (15․ Կարեն Դավթյան 58'), 20. Ռուբեն Եսայան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 16. Արայիկ Էլոյան (21․ Հարություն Ստեփանյան 68'):

Պահեստայիններ՝  71. Հրաչ Սահակյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 3․ Գագիկ Գևորգյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 13. Էդգար Ղուլինյան, 4․ Էրիկ Ամիրխանյան, 15․ Կարեն Դավթյան, 33. Վարդան Բաբախանյան, 70․ Արման Մարտիրոսյան, 26․ Կարեն Գալստյան, 21․ Հարություն Ստեփանյան։