Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

19/06/2021

Արձակուրդից վերադառնալուց հետո «Ուրարտուն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Թիմը 2-1 հաշվով պարտություն կրեց «Ալաշկերտից»։ Գործող չեմպիոնի կազմում դուբլ ձևակերպեց Գրիգոր Աղեկյանը, իսկ «Ուրարտուից» աչքի ընկավ Նարեկ Գրիգորյանը.

Հանքավանի «Զեփյուռ» մարզահամալիրում «Ուրարտուն» անցկացրեց նախապատրաստական շրջանի առաջին ստուգողական հանդիպումը, մրցելով գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ։ Թիմերը 35 րոպե տևողությամբ երկու խաղակես անցկացրին։ Առաջին կեսում Գրիգոր Աղեկյանի դուբլի շնորհիվ «Ալաշկերտը» հաշվի մեջ առաջ անցավ, իսկ երկրորդ կեսում «Ուրարտուից» գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։

Երկու խաղակեսերում «Ուրարտուն» հանդես եկավ երկու տարբեր կազմերով։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-1

1-0 Գրիգոր Աղեկյան (16'), 2-0 Գրիգոր Աղեկյան (20'), 2-1 Նարեկ Գրիգորյան (64')

«ՈՒՐԱՐՏՈՒ» 31․ Գրիգորի Մաթևոսյան, 67․ Վադիմ Պարամոնով, 25․ Էդգար Գրիգորյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 90․ Օլեգ Պոլյակով, 6․ Պիտեր Մուտումոսի, 11․ Գևորգ Տարախչյան, 20․ Գոռ Լուլուկյան, 10․ Կարեն Մելքոնյան։

Երկրորդ խաղակես․ 96․ Անատոլի Այվազով, 77․ Էրիկ Սիմոնյան, 2․ Նանա Անտվի, 34․ Էրիկ Փիլոյան (26. Աննան Մենսահ 56՛), 14․ Պյոտր Տեն, 5․ Հակոբ Հակոբյան, 9․ Նարեկ Աղասարյան, 30․ Ուգոչուկվու Իվու, 21. Նարեկ Գրիգորյան, 11․ Գևորգ Տարախչյան (12. Ջոնել Դեսիրե 56՛), 22․ Արթուր Միրանյան։