ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ
09/07/2020«Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։ Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Հավելենք, որ Պադերինը այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր համալրել երևանյան ակումբի շարքերը։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Իգոր Պադերինին ակումբում անցկացրած ելույթների համար և բեղմնավոր աշխատանք մաղթում նոր պաշտոնում։