Not Selected

ՓՈԽՎԵԼ Է «ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԸ

25/10/2021

Ըստ ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժնից ստացած հաղորդագրության, փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի խաղացանկում։ Հոկտեմբերի 27-ին կայանալիք «Գանձասար» - «Ուրարտու-2» հանդիպումը նախապես նշանակված 15:00-ի փոխարեն կմեկնարկի 15:30-ին։

Հավելենք, որ հանդիպումը կկայանա «Գանձասար» մարզադաշտում։