05 Դեկ. 2025
«Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արսեն Պետրոսյանը ակումբի մամուլի ծառայությանը տված ծավալուն հարցազրույցի շուրջ խոսել է ակադեմիային վերաբերող մի շարք թեմաներից․
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Ինչպես նշեցինք ավարտվում է 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածը և այս հատվածի ամփոփման համար կցանկանայի նշել, որ ակադեմիայի բոլոր թիմերն ավարտում են իրենց հանդիպումները։ Երկու թիմ ունի մեկական հանդիպում, իսկ մնացածն արդեն ավարտել են։ Ամփոփելով 2025 թվականը կցանկանայի առանձնացնել երեք կետ, որի հիման վրա կգնահատեմ ակադեմիայի աշխատանքը։ Նախ, շնորհակալություն կհայտնեմ մեր մարզիչներին, կշնորհավորեմ այն աշխատանքի համար, որն այս տարի կատարել ենք և փորձեմ ամփոփել։ Առաջինը՝ անհատական հմտությունների զարգացումն է, որ խաղացողների մոտ կցանկանայի նշել։ Ավելի շատ շեշտը դրել էինք անհատական որակների, տեխնիկայի, կարճ ժամանակահատվածում արագ որոշումների և ճնշման տակ փորձել գտնել ճիշտ որոշումներ և կատարել արդյունավետ գործողություններ։ Երկրորդը կնշեմ մտածողությունը, ինչի հիման վրա մեր մարզիչները կատարել են աշխատանքը, այսինքն ֆուտբոլիստներին սովորեցրել են ինչ անել և ինչու անել։ Ոչ միայն պատրաստ լինեն, թե ինչ են անելու, այլև թե ինչու են անելու, և երրորդը՝ հոգեբանական կողմ, ինչի վրա կատարում ենք ուրջ աշխատանք։ Այդ ամենին նպաստում են միջազգային խաղերը, ինչպես նաև մեկ տարի բարձր կատեգորիայում թիմերի մասնակցությունը, որտեղ խաղացողների մոտ զարգանում է սթրեսի հակազդելու գործողը։ Խաղացողները ճնշման տակ կարողանում են կատարել լավ գործողություններ, միևնույն ժամանակ՝ կատարված ոչ այդքան արդյունավետ գործողությունից հետո, այդ ճնշման պայմաններում կարողանան արագ հավաքվել և դրսևորել իրենց լավ կողմերը»։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Կցանկանայի նշել, որ «Ուրարտուն» այն ակումբներից, որ ամեն տարի ունենում է իր գավաթների խումբը, բայց կցանկանայի նաև նշել, որ մանկապատանեկան ֆուտբոլում ավելի շատ կենտրոնանում ենք խաղացողների որակի բարելավման վրա, քանզի ամբողջ աշխարհում անհատի զարգացման միտքն է, մեր ակումբը ևս շարունակում է այդ մտքի վրա աշխատել։ Ունենալով հստակ մեթոդաբանություն, ինչ հիման վրա մեր մարզիչները քրտնաջան աշխատանք են կատարում, որ խաղացողներին ներգրավվել և այն միտքը հաղորդել, որը մենք կառուցել ենք միասին, ճիշտ ուղով փորձում ենք շարունակել և շարժվել առաջ։ 2022 թվականին, երբ մեր գլխավոր թիմից միացա ակադեմիային, այդ մրցաշրջանում հաղթել ենք 11 գավաթ, անցած մրցաշրջանում 13 գավաթ ենք հաղթել և սա կապում եմ մեր անձնակազմի, մարզիչների և ֆուտբոլիստների ճիշտ աշխատանքի հետ»։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ցանկացած միջազգային մրցաշար փորձ է մարզիչների և ֆուտբոլիստների համար մեր զարգացման ճանապարհին։ Սա մեր ռազմավարության փիլիսոփայության հատվածն է, որ երեխաները պետք է մասնակցեն միջազգային մրցաշարերի։ Այս մրցաշարերը տալիս են սթրեսի նկատմամբ կայունություն, փոփոխվող իրավիճակներում արագ արձագանքել, մարզիչներին տալիս է արագ որոշումների կայացում, ինչը մեր ներքին առաջնությունում չենք կարող այդքան դրսևորել, քանի որ նույն թիմերի հետ շատ հանդիպումներ ենք անցկացնում արդեն թիմերն ու ֆուտբոլիստները միմյանց ճանաչում են, իսկ միջազգային ցանկացած մրցաշար նոր մշակույթով երկրների դիմաց, ավելի կարճ ժամանակահատվածում ավելի արագ գործողություններով փորձում ենք զարգացնել մեր որակները»։
ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
«Ինքս հանդիսանում եմ ազգային հրահանգիչ, որպես մարզչական կրության գործընթացում և շատ կարևորում եմ մարզիչների կրթությունը, որովհետև եթե մենք ցանկանում ենք կրթել սերունդներին, ապա պետք է պատրաստ լինենք ինքներս կրթվենք և լինենք կրթված։ Մարզիչների հետ ամսվա մեջ մի քանի անգամ ունենում ենք հանդիպումներ, որի ընթացքում քննարկում ենք մեթոդաբանությունը, աշխատելու ոճը, դետալները, ինչի վրա պետք է կենտրոնանանք, ինչպես նաև տեղի են ունենում անհատական հանդիպումներ մարզիչների հետ, որտեղ քննարկում ենք ամենօրյա մարզումները և խաղային գործընթացը»։
DOUBLE PASS ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Կցանկանամ նշել, որ ինքս մասնակցել եմ Double Pass ընկերության մի քանի դասընթացների, որն անցկացվել է ֆուտբոլի ակադեմիայում։ Մասնակցել եմ նաև սպորտային տնօրենի դասընթացներին։ Երբ հարցազրույցների ժամանակ իրենց հետ հանդիպել եմ, «Ուրարտու» ակումբի մասին իրենց տված գնահատականները, որոնք անձամբ ինձ փոխանցել են, շատ բարձր է եղել, ու նույնիսկ ունենք կետերով նշված, ուղարկել են իրանց կարծիքը ակումբի գնահատականի մասին։ Երևի 20 կետից նշած գնահատականներից 17-ում Ուրարտուն ստացել է շատ բարձր գնահատական, ինչն անձամբ իրենցից լսել եմ, ինչպես նաև ստացել եմ կարծիքը ընդհանուր վերլուծության տեսքով։ Շնորհակալություն հայտնեցին մեզ, որ ունենք նման մարզադպրոց, պայմաններ և հույս հայտնեցին, որ այն 1-2 կետերը որ նշել են, որ բարելավման կարիք ունի, մենք ինքներս այդ կետերի վրա կաշխատենք»։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Յուրաքանչյուր տարի ակադեմիայում ունենք տարիքային խումբ, որոնք ավարտում են իրենց ելույթները և նրանց փոխարինում են ավելի փոքր տարիքային խումբը։ Մեր դպրոցում ընդգրկված բոլոր երեխաները ըստ կանոնակարգի, որտեղ թույլատրվում է մասնակցել մրցաշարի, բոլոր մասնակցում են։ Խաղացողներն ընդգրկվելով մեր դպրոցի թիմերում մասնակցում են մրցաշարերի, մեր մարզումների, վարժությունների միջոցով կարողանում ենք գնահատել նրանց որակները և ըստ դրանց տեղափոխել մեր ակադեմիայի թիմեր։ Այս պահին ընդունելությունը մինչև 2014 թվականների համար է։ Գալիք տարի պետք է կառուցենք ընդունելություն 2015-2021 թվականների համար»։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Նշեցի արդեն, որ մեր դպրոցի բոլոր թիմերը մասնակցում են առաջնությունների։ Սա շատ լավ հնարավորություն է մանկապատանեկան ֆուտբոլում խաղացողներին գնահատման համար։ Այսինքն ոչ միայն կենտրոնանում ենք մարզումային գործընթացում վարժությունների գնահատմամբ, այլ խաղերի ընթացքում նայելով անհատական որակները ընտրում ենք մեզ համապատասխան խաղացողների»։
ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գաղտնիք չեմ ասի, որ «Ուրարտուն» այն եզակի ակումբներից է, որն ունի այն բոլոր պայմաններն, ինչն անհրաժեշտ է եվրոպական մակարդակի լավ ֆուտբոլիստներ պատրաստելու համար և մեր ակումբը մշտապես իր խաղադաշտերով, պայմաններով առանձնացել է լավ կողմերով։ Կցանկանամ նշել, որ երեխաների այն քանակը, որ ունենք բավարար է մեր խաղադաշտերում լիարժեք մարզումներ կազմակերպելու համար։ Բոլոր տարիքային թիմերը ունեն իրենց չափսի խաղադաշտեր և բոլորին պայմանները բավարարում են»։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓՈՒՄ
«Ամփոփելով 2025 թվականը կցանկանամ նշել և համոզմունք հայտնել, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է։ Այն ներդրումը, որ փորձում ենք անել անհատի զարգացման վրա ազդում է ընդհանուր թիմային մակարդակի աճի վրա, ու շարունակելով միտքս նշեմ, որ մեր բոլոր տարիքային խմբերը, որոնք մասնակցում ենք մեր տարի մեծերի առաջնություններում, գլխավորում են այս պահին մրցաշարային աղյուսակները, միևնույն ժամանակ գտնվում են գավաթի խաղարկության հաջորդ փուլերում՝ սկսած Մ15-ից մինչև Մ18, որտեղ թույլատրվում է մեկ տարի մեծերի առաջնությունում խաղալ։ Կցանկանամ նաև նշել աղջիկների Մ13 տարեկանների թիմը, որն այս տարի ևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այս ամենը նշեցի նրա համար, որ «Ուրարտուն» երկու սեռի համար էլ ստեղծում է ֆուտբոլային գիտելիք ստանալու համար հարմար միջավայր և մեր մարզչական կազմը, դպրոցը փորձում է ստեղծել պայմաններ լավ ապագայի համար»։
.webp)
15 Օգս. 2026
ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎԸ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԱՐԻԵՐԱՆՄեր թիմի ֆուտբոլիստ Օլեգ Պոլյակովը ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։

15 Օգս. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17 հավաքականն օգոստոսի 18-ից 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

15 Օգս. 2026
ՈՉ-ՈՔԻ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Փյունիկ Ակադեմիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

15 Օգս. 2026
«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ»- «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Փյունիկ Ակադեմիային»։

14 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը վերջին մարզումն է անցկացրել «Փյունիկ Ակադեմիայի» դեմ հանդիպումից առաջ։

13 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇԱՏ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԷԻՆՔ ԽԱՂՈՒՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։
.webp)
13 Օգս. 2026
ՎՍՏԱՀ 3 ՄԻԱՎՈՐ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում մեր թիմը մրցեց «Սյունիքի» դեմ։Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 3-0 հաշվով։
.webp)
13 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՍՅՈՒՆԻՔ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում մեր թիմը կմրցի «Սյունիքի» դեմ։
.webp)
12 Օգս. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմը անցկացրեց վերջին մարզումը՝ առաջնության առաջիկա հանդիպումից առաջ։
.webp)
10 Օգս. 2026
ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալեց «Նոա-2»-ին։ն Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

10 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈԱ-2». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալի «Նոա-2»-ին։

09 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը վերջին մարզումն է անցկացրել «Նոա-2»-ի դեմ հանդիպումից առաջ։

08 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱրարատԲանկը շարունակում են իրենց համագործակցությունը։
.webp)
07 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԿՓՈՐՁԵՆՔ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ԽԱՂԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։

07 Օգս. 2026
ՑԱՎՈՔ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍՀայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։

07 Օգս. 2026
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կկայանա 19։00-ին։

06 Օգս. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումից առաջ։

03 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ՊԱՐՏՎԵՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԵԿԻՆՀայաստանի առաջին խմբի առաջնութան անդրանիկ տուրում «Ուրարտու-2» թիմը մրցեց առաջնության նորեկ «Օլիմպիայի» դեմ։
.webp)
03 Օգս. 2026
«ՕԼԻՄՊԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության անդրանիկ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Օլիմպիային»։

03 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Փյունիկի» դեմ խաղի մասին։

02 Օգս. 2026
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՆ ՍՏԱՑՎԵՑ ԹԵԺ, ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՍԿՍԵՑԻՆՔ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին»։