24 Մրտ. 2025
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ալեքսանյանը։
Առաջին խաղակեսն անցավ շատ լարված պայքարում։ Խաղասկզբից Կարեն Առաքելյանի թիմը վերահսկում էր գնդակը և ստեղծում վտանգավոր պահեր, իսկ մրցակիցը հիմնականում պաշտպանվում էր։ 10-րդ րոպեին, Էրիկ Ղուլինյանի փոխանցումից հետո հարվածեց Էրիկ Ասատրյանը, բայց «Շիրակ-2»-ին փրկեց դարպասաձողը։ Անցավ մի քանի րոպե և խաղադաշտից հեռացվեց Դավիթ Հարությունյանը։ Հարձակվողը մտավ տուգանային հրապարակ և հպումից հետո ընկավ, բայց գլխավոր մրցավարը դա որակեց որպես սիմուլացիա և հեռացրեց մեր ֆուտբոլիստին խաղադաշտից։ Ստեղծված իրավիճակից հյուրերը կարողացան օգտվել և Գագիկ Հովհաննեսյանը կարողացավ բացել հաշիվը։ Մնացած ժամանակահատվածում մեր թիմը փորձել վերադարձնել կորցրածը, բայց նոր գոլեր մինչև ընդմիջում չեղան։
Երկրորդ խաղակեսում, չնայած քանակական առավելության, անցել էր խուլ պաշտպանության և գրոհելու միտում չուներ, իսկ «Ուրարտու-2» թիմը ավելի մեծ ուժերով էր շարժվում առաջ։ 78-րդ րոպեին Նարեկ Ալեքսանյանի հանդեպ մրցակիցը խախտեց կանոնները և նշանակվեց 11-մետրանոց, իսկ Յուրիյ Վարդանյանը ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ Նույն Ալեքսանյանը մոտեցավ գնդակին և անվրեպ իրացրեց հարվածը՝ հավասարեցնելով հաշիվը։ Դրանից հետո մեր թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, բայց նոր գոլեր այդպես էլ չտեսանք։ Իսկ խաղավերջում մեկական կարմիր ստացան երկու թիմերի ֆուտբոլիստները՝ միմյանց նկատմամբ անհամաձայնության պատճառով։
Այսպիսով, «Ուրարտու-2»-ը վաստակեց 24 միավոր և գտնվում է առաջնության 5-րդ հորիզոնականում։

16 Մյս. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ մայիսի 19-22-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:

15 Մյս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՊԱՐՏՎԵՑԻՆ ՏԱՆԸՀայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության խաղում պարտվեցինք Փյունիկ-աղջիկներին 0-3 հաշվով։

15 Մյս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ»Մեր գլխավոր մարզիչը խոսել է Գավաթի եզրափակիչ հանդիպման մասին։

15 Մյս. 2026
ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄՀայաստանի Գավաթի եզրափակչում պարտվեցինք «Նոային» 4-2 հաշվով։ Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Միքայել Միրզոյանը և Էդիկ Վարդանյանը։

14 Մյս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» ։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԳավաթի եզրափակիչ հանդիպման շրջանակներում մեր թիմը կհանդիպի «Նոային»:

13 Մյս. 2026
ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ
11 Մյս. 2026
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ՏԱՆԸՀայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը ընդունեց «Նոա -2» -ին: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։

11 Մյս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- «ՆՈԱ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կընդունի «Նոա - 2» -ին: Հանդիպումը կկայանա ժամը 15:30-ին:

10 Մյս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է հանդիպման մասին։

10 Մյս. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հաղթեց «Արարատին» ՝ 1-0 հաշվով։ Խաղի միակ գոլը խփեց Խարիտոն Այվազյանը։

10 Մյս. 2026
«ԱՐԱՐԱՏ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» ։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի խաղում «Ուրարտուն» կհանդիպի «Արարատին»:

09 Մյս. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանդիպմանն ընդառաջ:

07 Մյս. 2026
ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸԿանանց բարձրագույն խմբի խաղում «Ուրարտու-աղջիկները» մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմի հետ և խոշոր հաղթանակ տարան` 8-0 հաշվով։

06 Մյս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՐՏՎԵՑ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հանդիպեց «Շիրակ - 2» -ին: Հանդիպումն ավարտվեց 5-3 հաշվով։

.webp)
06 Մյս. 2026
«ՇԻՐԱԿ-2 »- «ՈՒՐԱՐՏՈՒ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կմրցի «Շիրակ - 2» -ի հետ: Հանդիպումը կկայանա ժամը 16:00-ին:

05 Մյս. 2026
ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2» ը անցկացրեց վերջին մարզումը հերթական հանդիպմանն ընդառաջ։

04 Մյս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց բարձրագույն խմբի 13-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմի հետ և խոշոր հաղթանակ տարան` 0-7 հաշվով։

03 Մյս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԳՈՀ ԵՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է հանդիպման մասին։

03 Մյս. 2026
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՏԱՆԸFastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով՝ օգուտ հյուրերի։

03 Մյս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կընդունի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կկայանա 19։00-ին։

02 Մյս. 2026
ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանդիպմանն ընդառաջ: