03 Դեկ. 2025
«Ուրարտուն» ավարտեց ելույթները 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում։ Եկեք ամփոփենք մեր առաջին թիմի արդյունքներն այդ ժամանակահատվածում։
ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐ
«Ուրարտուն» սկսեց իր եվրագավաթային պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից՝ մրցելով բելառուսական «Նեմանի» հետ։
Այդ ժամանակ նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի թիմը, ցավոք, չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը։ Առաջին խաղում՝ Երևանում, մեր թիմը զիջեց 1-2 հաշվով։ Միակ գոլը հեղինակեց եվրագավաթներում իր նորամուտը նշած Նիկոլաս Կալուկյանը, իսկ պատասխան խաղում կրկին զիջեցինք, արդեն 0-4 հաշվով։

FASTEX ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
«Ուրարտուն» ձմեռային դադարի գնաց՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը անցկացրած 15 մրցափուլից հետո գրանցեց հետևյալ արդյունքը՝ 8 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 2 պարտություն։ Թիմը ընդհանուր առմամբ խփել 25 գոլ, ինչը երկրորդ լավագույն արդյունքն է առաջանությունում (առաջատարն «Արարատ-Արմենիան» է՝ 27 գոլ), և բաց է թողել ընդամենը 8 գոլ, ինչը առաջնության բացարձակ լավագույն արդյունքն է։
Անհատական վիճակագրությամբ ևս «Ուրարտուն» առաջատար է մի շարք կետերում․
Առաջնության լավագույն ռմբարկուն մեր թիմի հարձակվող Բրունո Միշելն է, որը հեղինակել է 13 գոլ և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, Բրունոն ակումբի կազմում ռեկորդ գրանցեց՝ դառնալով ամենաշատ գոլ խփած լեգեոները՝ 19 գոլ և շրջանցելով Բրունո Կորեային, որը խփել էր 16 գոլ 2011/12 մրցաշրջանում։
Առաջնության լավագուն ասիստենտը աշնանային հատվածում դարձավ մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը, որը գնացեց 7 արդյունավետ փոխանցում։ Նրա լավագույն արդյունքն 8 արդյունավետ գործողություն է, այնպես որ Ժիրայրն ունի բոլոր հնարավորությունները շրջանցելու իր անձնական ռեկորդը։
Անկացրած չոր հանդիպումների շարքով «Ուրարտուն» ևս առաջատար է։ Մեր թիմի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը 8 հանդիպում անառիկ է պահել սեփական դարպասը, որն էլ համարվում է աշնանային հատվածի լավագույն արդյունքը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹ
«Ուրարտուն» պայքարը սկսեց Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում, որտեղ մրցեց Չարենցավանը ներկայացնող «Վանին»։
Դիմակայությունը բաղկացած էր մեկ հանդիպումից, որն էլ կայացավ «Ուրարտու» ստադիոնում»։ Մեր թիմը վստահորեն հաղթեց 4-0 հաշվով՝ Կարեն Մելքոնյանի դուբլի, ինչպես նաև Օլեգ Պոլյակովի և Էդիկ Վարդանյանի մեկական գոլերի շնորհիվ։
Քառորդ եզրափակչում մեր թիմը կմրցի Երևանի «Արարատի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մարտի 3-ին, իսկ պատասխան խաղը մարտի 31-ին։
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
«Ուրարտուի» կազմից այս ժամանակահատվածում տարիքային տարբեր հավաքականներ են հրավիրել մի շարք ֆուտբոլիստներ՝
Ազգային հավաքական – Էրիկ Փիլոյան, Նարեկ Աղասարյան, Էրիկ Սիմոնյան, Նիկոլաս Կալուկյան
Մ21 հավաքական – Գոռ Մատինյան, Էդիկ Վարդանյան
Մ19 հավաքական – Դավիթ Հարությունյան
Մեր թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանը անցկացրել է ԱԱ որակավորման փուլի բոլոր հանդիպումները՝ դուրս գալով խաղադաշտ մեկնարկային րոպեներից։ Հատկանշական էր Իռլանդիայի դեմ տնային հանդիպումը, որտեղ Փիլոյանը առանձնացավ տպավորիչ խաղով։
Իր նորամուտը ազգային հավաքականի կազմում նշեց կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը, որը խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի դեմ տնային խաղում։

07 Օգս. 2026
ՑԱՎՈՔ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍՀայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։

07 Օգս. 2026
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կկայանա 19։00-ին։

06 Օգս. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումից առաջ։

03 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ՊԱՐՏՎԵՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԵԿԻՆՀայաստանի առաջին խմբի առաջնութան անդրանիկ տուրում «Ուրարտու-2» թիմը մրցեց առաջնության նորեկ «Օլիմպիայի» դեմ։
.webp)
03 Օգս. 2026
«ՕԼԻՄՊԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության անդրանիկ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Օլիմպիային»։

03 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Փյունիկի» դեմ խաղի մասին։

02 Օգս. 2026
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՆ ՍՏԱՑՎԵՑ ԹԵԺ, ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՍԿՍԵՑԻՆՔ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին»։
.webp)
02 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ՓՅՈՒՆԻԿ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակներում «Ուրարտուն» կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա 21։00-ին։

02 Օգս. 2026
«ՎԻՏԱՄԻՆԱՆ» ԱՅՍՈՒՀԵՏ ԿՀԱՆԴԻՍԱՆԱ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՋՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸՈւրախ ենք հայտնել, որ «Ուրարտու» ՖԱ-ն և «Վիտամինա» ՍՊԸ-ն
սկսում են նոր համագործակցություն:
28 Հլս. 2026
2026/27 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների համար ԶԼՄ-ների հավատարմագրման մեկնարկի մասին։

28 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՏԵՄԻ ԳՈՒՆԿՈԿիսապաշտպան Արտեմի Գունկոն և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել են կողմերի միջև պայմանագիրը:

20 Հլս. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ«Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում կմրցի Փյունիկի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին «Ուրարտու» մարզադաշտում։
.webp)
20 Հլս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՎԱՐՏԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ«Ուրարտուն» հուլիսի 5-ից 17-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Վրաստանում, որի շրջանակներում անցկացրեց մի քանի ընկերական հանդիպում:

13 Հլս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ«Ուրարտու» ակադեմիայի բոլոր թիմերը հուլիսի 11-ից վերսկսել են իրենց մարզումները

11 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՄԻԳԵԼ ՌԱՋԱՆԻՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել հարձակվող Միգել Ռաջանիի հետ:

09 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՍԵՐԺԻ ՄՈՐԵՐԱՌոբերտ Արզումանյանի մարզչական շտաբին է միացել ֆիզիկական պատրաստության մարզիչ Սերժի Մորերան:
.webp)
08 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՎԼԱԴԻՍԼԱՎ ՎԵՐԵՄԵԵՎՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Վլադիսլավ Վերեմեևի հետ:

06 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՊԵՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Պետիկ Մանուկյանի հետ:

05 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» սան Գոռ Լուլուկյանը վերադարձել է հարազատ ակումբ և եյութները կշարունակի «Ուրարտուում»:

04 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱՑՈՒՅՈՒԿԻ ԻՇԻԲԱՇԻՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ:

04 Հլս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄՄեր թիմը հուլիսի 5-ից 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում։