15 Օգս. 2026
Մեր թիմի ֆուտբոլիստ Օլեգ Պոլյակովը ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։
Պոլյակովը «Ուրարտուին» միացել էր 2020/21 մրցաշրջանում։
Նա ակումբի կազմում անցկացրել է 163 հանդիպում, խփել 16 գոլ և 2022/23 մրցաշրջանում թիմի հետ նվաճել է ոսկե դուբլ։
Ներկայացնում ենք Օլեգ Պոլյակովի խոսքը։
«Սիրելի՛ «Ուրարտու» ընտանիք,
Այսօր ուզում եմ հայտնել մի որոշման մասին, որն ինձ համար շատ դժվար էր կայացնել։ Ես ավարտում եմ իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
Ֆուտբոլը երկար տարիներ եղել է իմ կյանքի անբաժանելի մասը։ Այն ինձ պարգևել է անմոռանալի էմոցիաներ, հաղթանակներ, փորձություններ, ընկերներ և պահեր, որոնք ինձ համար շատ թանկ են։ Եվ ես երջանիկ եմ, որ այս ճանապարհի կարևոր հատվածն անցել եմ հենց «Ուրարտուի» կազմում։
Այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել «Ուրարտուի» կազմում անցկացնելու 163 հանդիպում և խփելու 16 գոլ։ Սակայն ինձ համար ամենակարևոր պարգևը երբեք անձնական վիճակագրությունը չի եղել, այլ թիմի հաջողությունները։ Ես հպարտ եմ, որ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ միասին դարձել եմ «ոսկե դուբլի» հեղինակ։ Այս ձեռքբերումներն ու հիշողությունները հավերժ կմնան իմ սրտում։
Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, մարզիչներին, բժշկական շտաբին, բոլոր աշխատակիցներին և, իհարկե, թիմակիցներիս։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով եղել է իմ կողքին, աջակցել է ինձ և օգնել ամեն օր ավելի լավը դառնալ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր երկրպագուներին։ Հաճելի էր, երբ յուրաքանչյուր խաղից հետո դուք գրում էիք աջակցության խոսքեր՝ անկախ արդյունքից։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մեզ հետ էիք։ Ձեր հավատը, էներգիան և սերը ակումբի հանդեպ միշտ ինձ ուժ էին տալիս խաղադաշտ դուրս գալու և ինձ ամբողջությամբ նվիրելու խաղին։ Ձեր առջև խաղալը մեծ պատիվ էր ինձ համար։
Ես հպարտ եմ, որ կրել եմ «Ուրարտուի» մարզաշապիկը և պաշտպանել այս ակումբի գույները։ Թիմ, որը հավերժ կմնա իմ սրտում։
Եկել է իմ կյանքի նոր էջը բացելու ժամանակը, սակայն «Ուրարտուն» միշտ առանձնահատուկ տեղ է ունենալու իմ հոգում։ Շնորհակալ եմ վստահության, աջակցության և միասին ապրած յուրաքանչյուր պահի համար։ Ես երբեք չեմ մոռանա այս ամենը։
Մինչ նոր հանդիպում։
Սիրով և հարգանքով՝ Օլեգ Պոլյակով»
Շնորհակալություն ենք հայտնում Օլեգին «Ուրարտու» ընտանիքի հետ անցած այս ճանապարհի համար և մաղթում ենք նրան ամենայն բարիք կյանքի նոր փուլում։

08 Սեպ. 2026
ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա-2»-ին։

08 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ սեպտեմբերի 12-19-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:

08 Սեպ. 2026
ՈՒՐԱՐՏՈՒ-2 - ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրում կհյուրընկալենք «Արարատ-Արմենիա-2»-ին։

07 Սեպ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը հանդիպումից առաջ։

06 Սեպ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
.webp)
06 Սեպ. 2026
ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍՀայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում կհյուրընկալվեցինք ԲԿՄԱ-ին։

06 Սեպ. 2026
ԲԿՄԱ- «ՈՒՐԱՐՏՈՒ»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում կհյուրընկալվենք ԲԿՄԱ-ին։

05 Սեպ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ:

02 Սեպ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը տվեցինք հաղթանակով։ Մեր թիմը հաղթեց «Նոա-աղջիկներ» թիմին 3-0 հաշվով։ Թիմին հաղթանակ բերեց Միլենա Սայադյանի հեթ-տրիկը։

02 Սեպ. 2026
«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում կհյուրընկալվենք «Լեռնային Արցախին»։

01 Սեպ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը վերջին մարզումն անցկացրեց խաղից առաջ:

01 Սեպ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՀարձակվող Տաթև Խաչատրյանը այսուհետ հանդես կգա «Ուրարտու-աղջիկներ» թիմի կազմում:
.webp)
28 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆՔ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։

28 Օգս. 2026
ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում ընդեւնեցինք Ալաշկերտին: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

28 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ԱԼԱՇԿԵՐՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափենք «Ալաշկերտի» հետ։
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը։

27 Օգս. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմը անցկացրեց վերջին մարզումը «Ալաշկերտի» դեմ հանդիպումից առաջ։
.webp)
24 Օգս. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ օգոստոսի 25-28-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:+
.webp)
23 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՀԱՂԹԵԼԸ ՄԻՇՏ ԲԱՐԴ Է»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։

.webp)
22 Օգս. 2026
ԳՅՈՒՄՐԻԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐՈՎՀայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպման շրջանակներում հանդիպենք «Շիրակին»:
.webp)
22 Օգս. 2026
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպման շրջանակներում կհանդիպենք «Շիրակին»: