Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

24/05/2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու պաշտպան Ժիրայր Մարգարյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ հանդիպումները՝ 

Հունիսի 4 | Հայաստան - Իռլանդիա |17։00

Հունիսի 8 | Շոտլանդիա - Հայաստան |22։45 

Հունիսի 11 | Ուկրաինա - Հայաստան |17։00

Հունիսի 14 | Հայաստան - Շոտլանդիա | 20։00

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։