Not Selected

ՄԵԿՆԱՐԿԵՑ "SIMON CUP 2022" ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

27/05/2022

Մայիսի 26-ին «Ուրարտուի» մարզաբազայում մեկնարկեց ակումբի երկարամյա աշխատակից, արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի անվան ամենամյա միջազգային հուշամրցաշարը։ "Simon Cup 2022"-ի բացմանը ներկա էին ակումբի ղեկավարությունը, Սիմոն Իսրայելյանի հարզատները և մրցաշարին մասնակցություն ունեցող թիմերի ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստները, որոնք միջոցառման ավարտին նաև ծաղիկներ խոնարհեցին Սիմոնի կիսանդրիի առջև։

Խաղային առաջին օրը 4 հանդիպում կայացավ՝

«Ուրարտու-07» - «Փյունիկ-07» 1-1 (3-4՝ 11մ)

Հայաստան Մ-14 - «Դինամո-08» 2-1

«Ուրարտու-08» - «Ակադեմիա-08» 2-1

Հայաստան Մ-15 - «Դինամո-07» 0-1

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են ինչպես Հայաստանը ներկայացնող, այնպես էլ վրացական թիմեր, մասնավորապես՝ «Ուրարտուի» 2007-2008 թթ․ թիմերը, «Փյունիկ-07», «Ակադեմիա-07» թիմերը, Հայաստանի Մ-14, Մ-15 տարեկանների հավաքականները, ինչպես նաև «Դինամո Թբիլիսիի» 2007-2008 թթ․ թիմերը։

Ներկայացնում ենք մրցաշարի բացման ու հանդիպումներից մեկի լուսանկարները