Not Selected

ՅԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

24/08/2022

Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի կանանց ազգային հավաքականը օգոստոսի 26-ից 30-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։ «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհի Լուսինե Կոստանյանից բացի հավաքական է հրավիրվել նաև Յանա Հարությունյանը։

Հավելենք, որ օգոստոսի 31-ին մեր թիմը կմեկնի Կոսովո, որտեղ Կանանց աշխարհի 2023թ․առաջնության ընտրական փուլի շրջանակում ուժերը կչափի Կոսովոյի կանանց հավաքականի հետ։ Այնուհետև՝ սեպտեմբերի 3-ին կվերադառնա Հայաստան և հանդիպում կանցկացնի Բելգիայի կանանց ընտրանու հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականի կազմում։