Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

18/09/2022

Սեպտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև կմեկնի Գերմանիա և մինչև սեպտեմբերի 28-ը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության ընտրական փուլին։

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արա Ջոլաքյանին, Գևորգ Գրիգորյանին, Համլետ Սարգսյանին և Կարեն Դավթյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։