Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԿՆՇԻ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

23/09/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հրավիրում է բոլոր երկրպագուներին՝ միասին նշելու ակումբի հիմնադրման 30-ամյակը։ Տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ «Ուրարտու» մարզաբազայի տարածքում։ 

30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի 14։00-ին։ Ծրագիրը ենթադրում է՝ 

  • «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանի պաշտոնական բացման արարողություն,
  • «Ուրարտու» - «Նոա» հանդիպում (Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր),
  • Համերգային ծրագիր հատուկ հյուրերի մասնակցությամբ:

Բուն միջոցառումներից բացի՝ ֆուտբոլասերների համար կլինեն նաև անակնկալներ, իսկ ժամանցը կապահովվի ողջ օրվա ընթացքում։ 

Տոնական միջոցառմանը մասնակցություն ունենալ կարող են բոլոր ցանկացողները։ Միջոցառման հետ կապված բոլոր մանրամասները կտեղեկացնենք առաջիկայում։