Not Selected

ԵՌՕՐՅԱ ՀԱՆԳՍՏԻՑ ՀԵՏՈ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

23/09/2022

Եռօրյա հանգստից հետո մեր տղաները վերադարձել են ու շարունակում են բնականոն մարզումները։ Թիմի կազմից այս պահին բացակայում են Ժիրայր Մարգարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Արսեն Բեգլարյանը, որոնք ազգային ընտրանու կազմում նախապատրաստվում են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջիկա մրցելույթներին։ 

Հավելենք, որ միջազգային դադարից հետո «Ուրարտուն» հերթական հանդիպումն առաջնությունում կանցկացնի սեպտեմբերի 30-ին` հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատի» հետ։ Խաղը կմեկնարկի 19։00-ին։ 

Ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ թիմի մարզումից․