Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՄԱՐԶԻՉՆ ԻՆՁ ՆՈՐ ԴԻՐՔՈՒՄ ՓՈՐՁԵՑ, ԵՎ ԿԱՐԾԵՍ ԻՆՁ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՑՎՈՒՄ Է»

26/09/2022

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» մի քանի օր հանգստանալուց հետո վերադարձավ մարզումային բնականոն ընթացքին և սկսեց նախապատրաստվել «Արարատի» հետ առաջիկա հանդիպմանը։ Ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Կարեն Մելքոնյանը խոսել է թիմի պատրաստվածության և այլնի մասին.

ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

«Այս պահին առաջնությունում միջազգային դադար է, մի քանի օր հանգստացանք, բոլորս վերականգնվեցին։ Այժմ վերադարձել ենք մարզումներին, որոնք շատ ինտենսիվ են անցնում։ Փորձում ենք ինչպես հարկն է պատրաստվել «Արարատի» հետ առաջիկա հանդիպմանը»։

ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Իմ դիրքը խաղադաշտում փոխվել է, մարզիչն ինձ տեսավ այս դիրքում: Ճիշտ է, հիմա խաղում եմ աջ պաշտպանի դիրքում, բայց փորձում եմ հաճախ միանալ գրոհներին ու օգնել նաև հարձակման գծին։ Կարծես թե ինձ մոտ ստացվում է: Ես արդեն երեք գոլային փոխանցում եմ կատարել, կփորձեմ ավելին անել, որպեսզի օգնեմ թիմին հասնել իր նպատակներին»։

ԹԻՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեր թիմն այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, յուրաքանչյուր խաղում մենք խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար: Կփորձենք մինչև այս տարվա վերջ բարձրանալ առաջին հորիզոնական, իսկ այնուհետև ամրապնդվել այդ դիրքում մինչ մրցաշրջանի ավարտը»։