Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՅՍ ՊԱՀԻՑ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄՐՑԱԿՑԻՆ»

18/06/2024

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքներին․

« Այս պահից սկսած ուսումնասիրելու ենք մրցակցին, յուրաքանչյուր դետալին ուշադրություն ենք դարձնելու և փորձելու ենք եվրագավաթներում լավ հանդես գալ։

Կապ չունի արտագնա և տնային խաղը, քանի որ արտագնա գոլերը այլևս արդիական չեն։ Այս պահին Էստոնիայում ներքին առաջնությունը ընթացքի մեջ է և մենք կուսումնասիրենք նրանց առաջիկա խաղերը»։