Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

20/05/2022

Մայիսի 21-ից 27-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև հունիսի 1-5-ը հավաքը կշարունակի Անի Գրանդ հյուրանոցում, իսկ հունիսի 5-ին կմեկնի Վրաստան։

Հավաքի ընթացքում մեր պատանեկան հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ մայիսի 25-ին ու 27-ին մրցելով Լիբանանի իր հասակակիցների, իսկ հունիսի 6-ին և 8-ին՝ Վրաստանի Մ-19 տարեկանների հավաքականի հետ։                                

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանն այս առիթով հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արա Ջոլաքյանին և Կարեն Դավթյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։