Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼԻԽՈՎ․ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՆՄԱՆ ԽԱՂՈՒՄ ԻՆՁ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

20/09/2022

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղում (2-1) «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը նորամուտը նշեց թիմի կազմում։ Հանդիպումից հետո ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Միայն դրական էմոցիաներ ունեմ, քանի որ մենք հաղթեցինք, կարելի է ասել, սկզբունքային մրցակցին, մարզչական շտաբը լավ էր ուսումնասիրել նրան, ու լավ էինք պատրաստվել։ Մենք ունեինք խաղային պլան, հավատարիմ մնացինք դրան, և ամեն ինչ ստացվեց»:

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, շատ ուրախ եմ «Ուրարտուի» կազմում իմ նորամուտի համար: Ինչպես ցանկացած մարզիկ, յուրաքանչյուրն էլ ուզում է ավելի շատ խաղալ, ավելի շատ խաղային փորձ ձեռք բերել: Մինչ այդ ես ծանր շրջան եմ ունեցել։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին նման պատասխանատու խաղում ինձ վստահելու համար։ Կարծում եմ՝ ոչ-ոքի չհուսահատեցրի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ամբողջ թիմին այն բանի համար, որ մեր ցանկությունն ու պայքարն ավելի ուժեղ էին։ Բոլորն առյուծի պես կռվեցին, բրավո»։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ էի բաց թողել, հետո հիվանդացա, ստիպված էի վերականգնել մարզավիճակս: Դեռ 100%-ով պատրաստ չեմ։ Կարծում եմ՝ մարզումների և խաղերի միջոցով արագ կվերականգնեմ մարզավիճակս»: