Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

24/09/2022

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը տանը ուժերը չափեց Ուկրաինայի ազգային ընտրանու հետ և զիջեց 5-0 հաշվով։

«Ուրարտուի» ավագ, պաշտպան Ժիրայր Մարգարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից և խաղադաշտում անցկացրեց 75 րոպե, իսկ հավաքական հրավիրված մեր մյուս ֆուտբոլիստները՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը, պահեստայինների թվում էին և խաղաժամանակ չստացան:

Նշենք, որ մեր ընտրանին հաջորդ հանդիպումը B լիգայի առաջին խմբում կանցկացնի սեպտեմբերի 27-ին` արտագնա խաղում մրցելով Իռլանդիայի հավաքականի հետ: