
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 20-ին՝ ներկայացնելով Կոտայքի մարզը։ Ակումբը, որն ի սկզբանե կոչվել է «Բանանց» ՖԱ, անվանվել է հիմնադիր Սարգիս Իսրայելյանի հայրենի գյուղի անունով։ Հենց առաջին մրցաշրջանում «Ուրարտու» ՖԱ-ն նվաճեց Հայաստանի գավաթը և առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը։
Սկսած 1995 թվականից «Ուրարտու» ՖԱ-ն չէր մասնակցում Հայաստանի առաջնությանը, սակայն 2001 թվականի ապրիլին վերածնվեց։
2005 թվականին «Ուրարտու» ՖԱ-ն ունեցավ սեփական բազա: Էդուարդ Գրիգորյանի անվան Հանրապետական ֆուտբոլային դպրոցի մարզաբազան իր ողջ տարածքով և ֆուտբոլի դաշտերով փոխանցվել է «Ուրարտու» ՖԱ-ին։
2007 թվականին «Ուրարտու» ՖԱ-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը՝ եզրափակիչ խաղում հաղթելով «Արարատ» ՖԱ-ին 3-1 հաշվով։
«Ուրարտու» ՖԱ-ն 2013/14 մրցաշրջանում նվաճեց Հայաստանի չեմպիոնի առաջին տիտղոսը՝ 28 տուրում վաստակելով 50 միավոր և իր մրցակիցներից առաջ անցնելով 3 միավորով։
Իր պատմության ընթացքում «Ուրարտու» ՖԱ-ն Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հաղթող է դարձել միայն մեկ անգամ՝ 2014/15 մրցաշրջանում «Փյունիկ» ՖԱ-ի հետ խաղում՝ 3-0 հաշվով։
2015/16 մրցաշրջանում «Ուրարտու» ՖԱ-ն երրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Մրցակիցը ՖԱ «Միկա»-ն էր և վերջնական հաշիվը 2-0 էր:
2019 թվականի օգոստոսին ակումբը բարեփոխումների ենթարկվեց և փոխեց իր ամբողջ տեսքը՝ անունից մինչև լոգո և համազգեստի գույն։ Նախկինում հայտնի «Բանանց» անունը մտավ պատմության մեջ, և ակումբը շարունակեց իր գործունեությունը «Ուրարտու» անվան տակ։
2022/23 մրցաշրջանն ամենահաջողն էր ակումբի համար։ Այդ մրցաշրջանում «Ուրարտու» ՖԱ-ն դարձավ, այսպես կոչված, «Ոսկե դուբլ»-ի հաղթող՝ նվաճելով Հայաստանի Պրեմիեր լիգայի ոսկե մեդալները և դառնալով Հայաստանի գավաթիկիր։
«Ուրարտու» ՖԱ-ն ներկայացնում է Հայաստանը եվրոպական մրցաշարերում և ունի բազմաթիվ խաղացողներ Հայաստանի հավաքականներում։
Մի փոքր վիճակագրություն.

08 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱրարատԲանկը շարունակում են իրենց համագործակցությունը։
.webp)
07 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԿՓՈՐՁԵՆՔ ԲԱՐԵԼԱՎԵԼ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։<br />

07 Օգս. 2026
ՑԱՎՈՔ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍՀայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։