• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

06 Սեպ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ»

Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

Իհարկե, հիասթափված ենք արդյունքից։
Հանդիպման մեծ մասն անցկացրինք մրցակցի կիսադաշտում, վերահսկում էինք գնդակը, ստիպում էինք մրցակցին պաշտպանվել ցածր դիրքերում և ստեղծում էինք գոլային հնարավորություններ։ Առաջին խաղակեսում մրցակիցը, ըստ էության, ունեցավ մեկ վտանգավոր հակագրոհ և կարողացավ այն արդյունավետ օգտագործել՝ ընդմիջման գնալով 1-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը գրեթե նույնն էր։ Մենք շարունակում էինք գրոհել, երկար ժամանակ անցկացնում էինք մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում և ստեղծում էինք պահեր,բայց ավելին էր պետք։ Կարողացանք մեկ գոլ խփել, սակայն, ցավոք, այսօր բավականաչափ արդյունավետ չէինք մեր վերջնական որոշումներում։
Բնականաբար, երբ ավելի շատ ուժերով էինք գնում առաջ և ավելի մեծ ռիսկի դիմում, մրցակցին նաև հակագրոհելու լրացուցիչ հնարավորություններ էինք տալիս։

Այսօր հիմնական տարբերությունը հենց արդյունավետության մեջ էր։ Ֆուտբոլում վերջնական արդյունքը որոշվում է երկու տուգանային հրապարակներում, և այսօր մրցակիցն այդ առումով մեզնից ավելի արդյունավետ էր։

Ես չեմ կարող դժգոհ լինել այն ֆուտբոլից, որը փորձում էինք խաղալ։ Մենք ցանկանում էինք վերահսկել խաղը, գրոհել և հաղթել։ Բայց պետք է ավելի որակյալ լինենք վճռորոշ գործողություններում։

Այս խաղում կային շատ բաներ, որոնց վրա կարող ենք կառուցել հետագա աշխատանքը, բայց արդյունքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այսօր դա բավարար չէր։
Վերահսկողությունը պետք է կարողանանք վերածել գոլերի և արդյունքի։

Այսօր ուրախացրեց, որ երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ և շատ լավ հանդիպում անցկացրեց Եվգենի Ցիմբալյուկը , ով երկար ժամանակ բաց էր թողել վնասվածքի պատճառով, բայց ջանասիրաբար և հետևողական աշխատում էր մարզումների ընթացքում։

Կիսվել

• Facebook
• Twitter

06 Սեպ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ»

Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

06 Սեպ. 2026

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում կհյուրընկալվեցինք ԲԿՄԱ-ին։

06 Սեպ. 2026

ԲԿՄԱ- «ՈՒՐԱՐՏՈՒ»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում կհյուրընկալվենք ԲԿՄԱ-ին։

05 Սեպ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ:

03 Սեպ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

02 Սեպ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը տվեցինք հաղթանակով։ Մեր թիմը հաղթեց «Նոա-աղջիկներ» թիմին 3-0 հաշվով։ Թիմին հաղթանակ բերեց Միլենա Սայադյանի հեթ-տրիկը։

02 Սեպ. 2026

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում կհյուրընկալվենք «Լեռնային Արցախին»։

01 Սեպ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտու-2»-ը վերջին մարզումն անցկացրեց խաղից առաջ:

01 Սեպ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարձակվող Տաթև Խաչատրյանը այսուհետ հանդես կգա «Ուրարտու-աղջիկներ» թիմի կազմում:

28 Օգս. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆՔ»

Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։

28 Օգս. 2026

ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում ընդեւնեցինք Ալաշկերտին: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

28 Օգս. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ԱԼԱՇԿԵՐՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափենք «Ալաշկերտի» հետ։
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը։

27 Օգս. 2026

ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Մեր թիմը անցկացրեց վերջին մարզումը «Ալաշկերտի» դեմ հանդիպումից առաջ։

24 Օգս. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ օգոստոսի 25-28-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:+

23 Օգս. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՀԱՂԹԵԼԸ ՄԻՇՏ ԲԱՐԴ Է»

Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։

22 Օգս. 2026

ԳՅՈՒՄՐԻԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐՈՎ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպման շրջանակներում հանդիպենք «Շիրակին»:

22 Օգս. 2026

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպման շրջանակներում կհանդիպենք «Շիրակին»:

21 Օգս. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Շիրակի» դեմ հանդիպումից առաջ:

20 Օգս. 2026

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ։ «ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Արաս Օզբիլիզը խոսել է հանդիպման և առաջնության առաջին հաղթանակի մասին։

19 Օգս. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ԲԿՄԱ-2-Ի ԴԵՄ

Հայաստանի առաջին խմբի 4-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալեց ԲԿՄԱ-2-ին: Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով:

19 Օգս. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2. ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալի ԲԿՄԱ-2-ին։

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image