• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

25 Փտվ. 2025

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՎԵՐՍԿՍՎԱԾ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն»` Չարենցավանում, հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 2-1 հաշով։ Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան թիմի նորեկներ Բրունո Միշելը և Նիկոլաս Կալուկյանը։

Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի վստահ գրոհներով: Արդեն 4-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց մեր թիմի նորեկ Բրունո Միշելը, սակայն հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ խաղադաշտից։ Րոպեներ անց, «Արարատ-Արմենիան» կարողացավ վտանգավոր գրոհ կազմակերպել․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը կարողացավ հեռացնել վտանգը։

20-րդ րոպեին թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը հիանալի հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու, սակայն կրկին գնդակը շեղ ընթացավ։ 25-րդ րոպեին էլ մրցակցին հաջողվեց հեռվից հարված կատարել, որտեղ էլ փայլուն գործեց Մելիխովը՝ մատների ծայրերով հեռացնելով գնդակն անկյունային։  31-րդ րոպեին մրցակցի հարձակվողը մեն մենակ դուրս եկավ Մելիխովի դիմաց, սակայն իդեալական պաշտպանվեց մեր պաշտպան Պուսկոն։ Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Ընդմիջումից հետո, Դմիտրի Գունկոյի թիմը շարունակեց լինել նախաձեռնողի դերում և հանդիպման 52-րդ րոպեին Բրունո Միշելի փոխանցումից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տենտոն Յեննեի ձեռքին և նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց բրազիլացին։ 10 րոպե անց կազմակերպած գեղեցիկ գրոհը եզրափակեց թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը։ 69-րդ րոպեին Կալուկյանը անկյունայինի խաղարկումից հետո կարող էր դուբլ գրանցել իր հաշվին, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։  86-րդ րոպեին մրցակցին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ «Արարատ-Արմենիայից» գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը։ Մինչև հանդիպման ավարտ երկու թիմերն էլ վտանգավոր գրոհներ ստեղծեցին, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։

Նաև պետք է նշել, որ այս խաղում մեր թիմում իրենց նորամուտը նշեցին թիմի նորեկներ Նիկոլաս Կալուկյանը, Բրունո Միշելը, Ալեֆ Սանթոսը և Մաքսիմ Պալիենկոն։

Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի վերսկսված առաջնության մեկնարկը տալիս ենք հաղթանակով և միավորների քանակը հասցնելով 41-ի մնում երկրորդ հորիզոնականում։

 

Կիսվել

  • Facebook
  • Twitter

07 Մյս. 2025

«ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» 3-0․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Կանանց բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրի կարգավիճակով մրցեցին «Փյունիկ-աղջիկներ» թիմի դեմ և պարտվեցին 3-0 հաշվով։

07 Մյս. 2025

ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ԵՎ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԲԱԶԱ

Մեր ակադեմիայում հյուրընկալել էինք 2025 թվականի Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնների՝ Վարազդատ Լալայանին և Գարիկ Կարապետյանին:

07 Մյս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Գուցե մենք հենց Ձեզ ենք փնտրում։

06 Մյս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Տարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։

04 Մյս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 8-0․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Fastex Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում տանը «Ուրարտու»-ն տպավորիչ 8:0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»։

03 Մյս. 2025

ԴՄԻՏՐԻ ԿՈՒԴՐՅԱՇՈՎ․ «ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ»

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Վեսթ Արմենիայի» դեմ խաղից հետո՝ մամուլի ասիլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց և լրագրողների հարցին պատասխանեց թիմի գլխավոր մարզչի օգնական Դմիտրի Կուդրյաշովը։

03 Մյս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԳՈԼԱՅԻՆ ՓՈԹՈՐԻԿԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՇՈՈՒԻ

Fastex Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում տանը «Ուրարտու»-ն տպավորիչ 8:0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»։ Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը, դուբլի հեղինակ Ալեքսանդր Պուսկոն, իսկ մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Աղասարյանը, Խարիտոն Այվազյանը և Արտեմիի Գունկոն։

03 Մյս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍԹ ԱՐՄԵՆԻԱ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Վեսթ Արմենիայի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։

02 Մյս. 2025

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականը մայիսի 3-12-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 7-ից 12-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթի մրցաշարին։

02 Մյս. 2025

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ14 տարեկանների հավաքականը մայիսի 3-12-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 7-ից 12-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթի մրցաշարին։

30 Ապր. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 1-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց ԲԿՄԱ-2-ի դեմ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով։

30 Ապր. 2025

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ ԲԿՄԱ-2-Ի ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց ԲԿՄԱ-2-ի դեմ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով։

30 Ապր. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի ԲԿՄԱ-2-ի դեմ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» խաղադաշտում և կմեկնարկի 17։00-ին։

29 Ապր. 2025

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» -«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» 0-7․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Կանանց բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրի կարգավիճակով մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմի դեմ և հաղթեցին 7-0 հաշվով։

29 Ապր. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Տարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը:

28 Ապր. 2025

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականը ապրիլի 28-30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

28 Ապր. 2025

«ՇԻՐԱԿ» - ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով մրցեց «Շիրակի» հետ: Մեր թիմի միակ գոլի հեղինակը Բրունո Միշելն էր։

27 Ապր. 2025

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով մրցեց «Շիրակի» հետ: Մեր թիմի միակ գոլի հեղինակը Բրունո Միշելն էր։

27 Ապր. 2025

ՆԻԿՈԼԱՅ ՏՅՈՒՆԻՆ․ «ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ՔԻՉ ՊԱՀԵՐ»

Մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նիկոլայ Տյունինը խոսել է «Շիրակի» դեմ խաղից։

27 Ապր. 2025

«ՇԻՐԱԿ» - ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Ուրարտուն» Գյումրիում հյուրի կարգավիճակով կմրցի «Շիրակի» դեմ։

25 Ապր. 2025

ԶԻՋԵՑԻՆՔ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ» ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ հետաձգված 19-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2» թիմը մրցեց «Լեռնային Արցախի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image