
25 Փտվ. 2025
Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն»` Չարենցավանում, հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 2-1 հաշով։ Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան թիմի նորեկներ Բրունո Միշելը և Նիկոլաս Կալուկյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի վստահ գրոհներով: Արդեն 4-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց մեր թիմի նորեկ Բրունո Միշելը, սակայն հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ խաղադաշտից։ Րոպեներ անց, «Արարատ-Արմենիան» կարողացավ վտանգավոր գրոհ կազմակերպել․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը կարողացավ հեռացնել վտանգը։
20-րդ րոպեին թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը հիանալի հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու, սակայն կրկին գնդակը շեղ ընթացավ։ 25-րդ րոպեին էլ մրցակցին հաջողվեց հեռվից հարված կատարել, որտեղ էլ փայլուն գործեց Մելիխովը՝ մատների ծայրերով հեռացնելով գնդակն անկյունային։ 31-րդ րոպեին մրցակցի հարձակվողը մեն մենակ դուրս եկավ Մելիխովի դիմաց, սակայն իդեալական պաշտպանվեց մեր պաշտպան Պուսկոն։ Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ընդմիջումից հետո, Դմիտրի Գունկոյի թիմը շարունակեց լինել նախաձեռնողի դերում և հանդիպման 52-րդ րոպեին Բրունո Միշելի փոխանցումից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տենտոն Յեննեի ձեռքին և նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց բրազիլացին։ 10 րոպե անց կազմակերպած գեղեցիկ գրոհը եզրափակեց թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը։ 69-րդ րոպեին Կալուկյանը անկյունայինի խաղարկումից հետո կարող էր դուբլ գրանցել իր հաշվին, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ 86-րդ րոպեին մրցակցին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ «Արարատ-Արմենիայից» գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը։ Մինչև հանդիպման ավարտ երկու թիմերն էլ վտանգավոր գրոհներ ստեղծեցին, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։
Նաև պետք է նշել, որ այս խաղում մեր թիմում իրենց նորամուտը նշեցին թիմի նորեկներ Նիկոլաս Կալուկյանը, Բրունո Միշելը, Ալեֆ Սանթոսը և Մաքսիմ Պալիենկոն։
Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի վերսկսված առաջնության մեկնարկը տալիս ենք հաղթանակով և միավորների քանակը հասցնելով 41-ի մնում երկրորդ հորիզոնականում։
11 Հլս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆԵՄԱՆ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ընդունեց «Նեմանին»։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները։
11 Հլս. 2025
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Նեմանի» դեմ տնային հանդիպումից հետո խոսել է արդյունքի մասին և պատասխանել լրագրողների հարցերին։
10 Հլս. 2025
ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ «ՆԵՄԱՆԻՆ» ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» տանը ընդունեց բելառուսական «Նեման» թիմին և պարտվեց 1-2 հաշվով։
10 Հլս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆԵՄԱՆ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում « Ուրարտուն» տանը կընդունի բելառուսական «Նեման» թիմին։
08 Հլս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ». ՄԵԴԻԱ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանն ընդառաջ «Ուրարտուն» և բելառուսական «Նյոման» ակումբները հայտարարում են հուլիսի 9-ին կայանալիք մեդիա ծրագրի մասին։
02 Հլս. 2025
ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻՆՌոբերտ Արզումանյանի մարզչական շտաբում կա համալրում։
01 Հլս. 2025
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» առաջին խաղը կսպասարկի Խորվաթիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։
01 Հլս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ՏԻԽԻՅՌուս պաշտպան Դմիտրի Տիխիյի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2025 թվականի ձմռանը։
01 Հլս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ»․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» հանդիպման հավատարմագրումը։
30 Հնս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԵՑ «ԴԻՆԱՄՈ ԹԲԻԼԻՍԻԻՆ» ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ«Ուրարտուն» հունիսի 29-ին Վրաստանում մրցեց «Դինամո Թբիլիսիի» հետ։
27 Հնս. 2025
«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ»՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբակ» ԲԲԸ-ը հայտարարեցին նոր համագործակցության մասին, որի շրջանակում «Յունիբանկը» դարձավ ակումբի տիտղոսային հովանավորը։
26 Հնս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ԱՆԴՐԻՅԱ ԴՐԱԳՈՅԵՎԻՉՈւրախ ենք տեղեկացնել,որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 33-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչի հետ։
24 Հնս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Եվհենի Ցիմբալյուկի հետ։ <br />
20 Հնս. 2025
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆԱրսեն Պետրոսյանը ստանձնեց «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը
19 Հնս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։
19 Հնս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։
18 Հնս. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։<br />
17 Հնս. 2025
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄՄեր մրցակիցը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի բելառուսական «Նեման» թիմը։
17 Հնս. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒԵՖԱ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄՇվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի խմբերի բաշխումը։
16 Հնս. 2025
ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ՝ 2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը դարձել է թիմի՝ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույնի մրցանակը հանձնել է գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
15 Հնս. 2025
ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏՊաշտպան Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։