Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԻՆ

23/06/2021

ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում մեր պատանեկան հավաքականները շարունակում են հանդիպումներ անցկացնել։ Հունիսի 22-ին Հայաստանի Մ-15 տարեկանների ընտրանին ուժերը չափեց Լիբանանի Մ-16 տարեկանների հավաքականի հետ։ Գոլառատ ու անզիջում պայքարում մեր տղաները հանդիպման 84-րդ րոպեին գոլ բաց թողեցին ու 3-2 հաշվով զիջեցին մրցակցին։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից Դավիթ Հարությունյանը խաղում գոլի հեղինակ դարձավ, իսկ Խոսրով Ղազարյանը, Արթուր Մկրտչյանը և Հայկ Նորիկյանը խաղաժամանակ ստացան։ Դավիթ Հարությունյանի գոլը հավաքականի կազմում կարող եք դիտել այստեղ։

Ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները․