Գովազդային առաջարկ՝ գործընկերներին
Գովազդային առաջարկ՝ գործընկերներին
«ՈՒրարտուն» գովազդների տեղադրման տարբերակներ է առաջարկում ակումբի տնային հանդիպումների անցկացման ժամանակ:
- Գովազդային մեծ պաստառի տեղադրում՝ դարպասի ետևի մեծ հատվածում:
- Խաղադաշտին կից գովազդային պաստառի տեղադրում:
- Գովազդ՝ մարզադաշտի լուսատախտակի վրա:
- Գովազդային խաղարկությունների և ակցիաների անցկացում տնային հանդիպումների ժամանակ:
- Գովազդ՝ խաղի պաշտոնական ծրագրում և այլ տպագիր նյութերում:
- Գովազդ՝ ակումբի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում:
- Ակումբի ֆուտբոլիստների գովազդային այցելություններ գործընկեր կազմակերպություններ:
Երևանի «ՈՒրարտուն» Հայաստանում ամենամեծ ֆուտբոլայն ակադեմիա ունեցող ակումբներից է, որը պարբերաբար Հայաստանը ներկայացնում է եվրագավաթներում և մեծ ուշադրություն է դարձնում երկրպագուների հետ աշխատանքին:
Միջին հաճախելությունը ըստ ՀՖՖ ակումբների արտոնագրման համեմատական վերլուծության կազմում է 950 մարդ, իսկ կենտրոնական խաղերին հանդիսականների թիվը հասնում է 2000-ի: «ՈՒրարտուն մեծ նշանակություն է տալիս տնային հանդիպումների կազմակերպմանն ու երկրպագուների ժամանանցին, ցուցադրվում են պարային համարներ, անցկացվում են խաղարկություններ, ինչի արդյունքում «ՈՒրարտուի» խաղերին մարզադաշտ են այցելում ամենատարբեր ոլորտների մարդիկ՝ դպրոցականներ և ուսանողներ, տնային տնտեսուհիներ և գործարարներ: Հանդիպումներն ուղիղ եթերում ցուցադրվում են Armenia TV հեռուստաալիքով և Youtube-ում: Հանդիպումների կարևոր դրվագներն ու լուսանկարները հայտնվում են առաջատար լրատվամիջոցներում և սպորտային կայքերում:
Բոլոր գործարարներին հրավիրում ենք համագործակցելու, ինչը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը և այն ավելի գրավիչ ու մասսայական դարձնելուն:
Գովազդի տեղադրման հարցերով դիմել «ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբ:
Հասցե։ 0032, Ջիվանու փ. 2, Երևան, Հայաստան
Հեռ։ + 37460445712, +37441466610
Ֆաքս: +37460445704
e-mail: info@fcurartu.am
ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՕՆԻԿ ԵՆՈՔՅԱՆ