28 Նոյ. 2024
Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Գանձասարին» և հաղթեց խոշոր 4-0 հաշվով։ Մեր թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իվան Իգնատևը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կարեն Մելքոնյանը և Էրիկ Փիլոյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց «Գանձասարի» առավելությամբ։ Թիմը առաջին 10-ը րոպեներում կարողացավ մի քանի լավ պահ ստեղծել ընդհուպ մոտենալով 2 անգամ մեր դարպասային հրապարակին։ Առաջին խաղակեսի միջնամասում «Ուրարտուն» սկսեց խաղը վերցնել իր ձեռքը, սակայն մեր թիմի հարվածները շեղ էին ընթանում։ Առաջին խաղակեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսը սկսվեց մեր թիմի բացահայտ առավելությամբ։ Արդեն 52-րդ րոպեին Իվան Իգնատևի հարվածից հետո գնդակ դիպավ դարպասաձողին, որից հետո Կարեն Մելքոնյանը երկրորդ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ խփելով 20-րդ գոլը «Ուրարտուի» կազմում՝ մտնելով ակումբի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակ։
Խփած գոլից հետո մեր թիմի վստահություն մեծացավ, որը բերեց նոր գոլերի։ 72-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը տուգանային հրապարակում գտավ Իվան Իգնատևին, որն էլ մեկ հպումով դարձավ գոլի հեղինակ։ Անցավ 7 րոպե և Իգնատևը արդեն դուբլ գրանցեց։ Այս անգամ, արագ հակագրոհի արդյունքում Իգնատևը գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Պոլյարուսի փոխանցումից հետո՝ խփելով 12-րդ գոլը այս առաջնությունում և շրջանցելով մեր թիմի նախկին ֆուտբոլիստ Թեմուր Ջիկիայի գոլերի քանակը նախորդ մրցաշրջանում (11):
Հանդիպման արդեն ավելացված 5-րդ րոպեին Դավիթ Հարությունյանի փոխանցումը վստահ եզրափակեց Էրիկ Փիլոյանը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, մրցաշրջանի վերջին արտագնա խաղում հաղթում ենք խոշոր հաշվով և կրկին բարձրանում առաջին հորիզոնական։
«ԳԱՆՁԱՍԱՐ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» 0-4
0-1 Կարեն Մելքոնյան (52'), 0-2 Իվան Իգնատև (72' ), 0-3 Իվան Իգնատև (79'), 0-4 Էրիկ Փիլոյան (90+5')
«ԳԱՆՁԱՍԱՐ»՝ 22․ Տիգրան Ոփանյան (ա), 5․ Շունտո Կանդա, 3․ Տակաֆումի Սավադա, 10․ Ալեն Տատինցյան, 29․ Սուրիկ Զաքարյան, 21․ Արման Ասիլյան, 26․ Ֆայե Ուսման, 14․ Օֆոեկե Էմմանուել, 9․ Կարեն Դավթյան, 24․ Իսրայել Օպոկու, 25․ Սամսոն Չառլես։
Պահեստայիններ՝ 12․ Կարեն Կարապետյան, 1․ Հարություն Մելքոնյան, 30․ Աշոտ Քոչայան, 16․ Գրիգոր Մուրադյան, 11․ Էրիկ Սողոմոնյան, 27․ Լուիզ Դե Սոուզա, 19․ Գևորգ Մաթևոսյան, 17․ Արտակ Եդիգարյան, 6․ Վրեժ Չիլոյան, 28․ Արմեն Կիրակոսյան։
«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 3․ Էրիկ Փիլոյան, 90․ Օլեգ Պոլյակով, 4․ Արման Ղազարյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 18․ ԱՆտոն Կիլլին, 8․ Նարեկ Աղասարյան, 34 Այուբ Աբու 14․ Արտյոմ Պոլյարուս, 10․ Կարեն Մելքոնյան (ա), 85․ Իվան Իգնատև։
Պահեստայիններ՝ 1․ Գոռ Մատինյան, 5․ Ալեքսանդր Պուսկո, 19․ Արթուր Մելիքյան, 99․ Խարիտոն Այվազյան, 16․ Իսաակ Բարրի, 6․ Լուքման Գիլմոր, 21․ Անդեյ Կրավչուկ, 7․ Սերգեյ Մկրտչյան, 11․ Գևորգ Տարախչյան, 9․ Լեոն Սաբուա, 53․ Դավիթ Հարությունյան, 77․ Էդգար Մովսեսյան։
.webp)
30 Հոկ. 2026
ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
.webp)
30 Հոկ. 2026
ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026
«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲԿանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026
ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։
.webp)
23 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
.webp)
22 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:
.webp)
22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026
WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄԵրեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։
.webp)
21 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանիպումից առաջ։

21 Հոկ. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍԿանանց բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեր աղջիկները պարտվեցին «Փյունիկ-աղջիկներին»

21 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ-ի՝ արտահերթ ժողովին մասնակցելուց ՖԱ «Ուրարտու»-ի հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակեցնել իրավիճակը։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- Ը ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Անդրանիկին» և զիջեց մրցակցին 1-2 հաշվով։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՆԴՐԱՆԻԿ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Անդրանիկին»:

.webp)
17 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՇՎԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԵՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։