
25 Հոկ. 2025
Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակը ընդունեց «Շիրակին» և հաղթեց 5-0 հաշվով։ Թիմի կազմից դուբլ գրանցեց Բրունո Միշելը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Աղասարյանը, Էրիկ Փիլոյանն ու Կարեն Մելքոնյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի բացահայտ առավելությամբ։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը տիրում էր գնդակին և թելադրում խաղի տեմպը։ Մի քանի վտանգավոր պահ ստեղծելուց հետո «Ուրարտուն» կարողացավ բացել հաշիվը։ 13-րդ րոպեին, Նարեկ Աղասարյանի խորքից կատարած գեղեցիկ փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Բրունո Միշելն ու առանց դժվարության գրավեց մրցակցի դարպասը։ Անցավ մի քանի րոպե և գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասում․ Նարեկ Աղասարյանը գնդակը կախեց տուգանային հրապարակ, որտեղ այն ոչ մեկին չդիպավ և հայտնվեց դարպասում։ Մինչև խաղակեսի ավարտ երկու թիմերը շարունակեցին պահեր ստեղծել։ «Շիրակն» իր առաջին լուրջ դրվագն ունեցավ 31-րդ րոպեին, երբ Ռաֆիկ Միսակյանը հայտնվեց հարվածային դիրքում, բայց գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Հաջորդող գրոհի ժամանակ «Ուրարտուն» ստացավ տուգանային հարվածի իրավունք։ Մարգարյանի փոխանցումը սուր դիրքից եզրափակեց Էրիկ Փիլոյանը՝ հաշիվը դարձնելով խոշոր։ Թիմերը գնացին ընդմիջման 3-0 հաշվի պայմաններում։
Ընդմիջումից հետո «Ուրարտուն» չթուլացրեց տեմպը և շարունակելով տիրել գնդակին փորձում էր գտնել ճանապարհներ դեպի մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին, Ժիրայր Մարգարյանն արդեն երրորդ գոլային փոխանցումը գրանցեց իր հաշվին՝ տուգանային հրապարակում գտնելով Բրունո Միշելին, որն էլ խփեց իր 10-րդ գոլն այս առաջնությունում՝ շարունակելով գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Խաղավերջում՝ 78-րդ րոպեին, Միշելն արդեն կատարեց գոլային փոխանցում, իսկ գոլի հեղինակ դարձավ, հարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձած Կարեն Մելքոնյանը՝ դնելով հանդիպման յուղոտ վերջակետը։
Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 21 միավոր և այս պահին մրցաշարային աղյուսակում երրորդն է։ Սա մեր թիմի 5-րդ անընդմեջ հանդիպումն էր, որտեղ դարպասը մնում է անառիկ։
Հաջորդ հանդիպումը գավաթային է։ Հոկտեմբերի 28-ին, սեփական հարկի տակ կմրցենք «Վանի» հետ։

25 Հոկ. 2025
ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ «ՇԻՐԱԿԻ» ԴԵՄ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակը ընդունեց «Շիրակին» և հաղթեց 5-0 հաշվով։ Թիմի կազմից դուբլ գրանցեց Բրունո Միշելը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Աղասարյանը, Էրիկ Փիլոյանն ու Կարեն Մելքոնյանը։<br />
24 Հոկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՇԻՐԱԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Շիրակի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի 19։00

23 Հոկ. 2025
ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՁԳՏԵԼՈՒ ԵՄ ԳՐԱՆՑԵԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ»Մեր թիմի հարձակվող Կարեն Մելքոնյանը վնասվածքից հետո վերադարձել է և միացել հիմնական թիմին։ Ֆուտբոլիստը ակումբի մամուլի բաժնի հետ հարցազրույցում անդրադարձել է վնասվածքին, վերադարձի ակնկալիքներին և գրանցած արդյունքներին։<br />
.png)
21 Հոկ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 23-ից 26-ը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 27-ին կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնությաթյան առաջին փուլին:
.png)
20 Հոկ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 20-ից-22-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում
20 Հոկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՏԱՆԸ ԶԻՋԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐ-ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»Կանանց բարձրագույն խմբի 9-րդ տուրում «Ուրարտու-աղջիկերը» տանը ընդունեցին «Գանձասար-աղջիկներ» թիմին։ Հանդիպումն ավարտվեց հյուրեր հաղթանակով 2-1 հաշվով։

18 Հոկ. 2025
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ԳՈԼԵՐԻFastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Նոայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 0-0հաշվով։

18 Հոկ. 2025
«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Նոաի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
16 Հոկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը տանը կընդունի «Շիրակ-2» թիմին։

15 Հոկ. 2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՑՀայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր հերթական հանդիպումը Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում՝ հյուրի կարգավիճակում մրցելով Իռլանդիայի հավաքականի հետ։
14 Հոկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ԶԻՋԵՑ «ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»Կանանց բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ուրարտու-աղջիկերը» հյուրընկալվեցին առաջատար «Փյունիկ-աղջիկներին»։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով։

13 Հոկ. 2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՑՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրո-2027-ի ընտրական փուլի 3-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին:

13 Հոկ. 2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՆՀայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երրորդ հանդիպումը ԱԱ-2026-ի որակավորման փուլում։
11 Հոկ. 2025
«ՄԻԿԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՉՈՐՈՇՎԵՑՀայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը սեփական հարկի տակ մրցեց «Միկայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

10 Հոկ. 2025
ՀԱՅՏՆԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸՀայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Վանի» հետ։ Հայտնի են հանդիպման օրն ու ժամը։

06 Հոկ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 6-7-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի շրջանակում կպատրաստվի ՈՒԵՖԱ Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպմանը։

06 Հոկ. 2025
ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻFastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Նոայի» հետ։

03 Հոկ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայատանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում և կպատրաստվի ՖԻՖԱ աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։
02 Հոկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը տանը կընդունի «Բենտոնինտին»։

29 Սեպ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը, սեպտեմբերի 30-ին՝հոկտեմբերի 5-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կպատրաստվի Նորվեգիայում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության առաջին փուլին։

26 Սեպ. 2025
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ԲԱՐԴ ԽԱՂ Է ԼԻՆԵԼՈՒ»«Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեր գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը մեկնաբանել է հանդիպումը։