20 Ապր. 2026
«Ի պատասխան ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանի արձագանքի՝ «Ուրարտու Ֆուտբոլային Ակումբ» ՄՀԿ-ն ընդունում է մրցավարության որակի վերաբերյալ քննարկում անցկացնելու պատրաստակամությունը։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում թե՛ մեր ակումբի, թե՛ այլ ակումբների կողմից, ինչպես հրապարակային, այնպես էլ սահմանված կարգով, ներկայացվել են բազմաթիվ անհամաձայնություններ՝ կապված մրցավարական որոշումների և առհասարակ մրցավարության որակի հետ։ Այդուհանդերձ, առկա խնդիրները շարունակում են դրսևորվել, ինչի հետևանքով կայացվում են ակնհայտ սխալ և անհիմն որոշումներ, որոնք կարող են ազդել խաղերի արդյունքների վրա և խաթարել արդար մրցակցության սկզբունքը։
Այս համատեքստում հայտնում ենք, որ «Ուրարտու» ՄՀԿ-ն պատրաստ է մասնակցել ՀՖՖ-ի կողմից առաջարկվող քննարկմանը, սակայն գտնում ենք, որ դրա շրջանակը չպետք է սահմանափակվի միայն Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» - «Ալաշկերտ» հանդիպմամբ, այլ պետք է ընդգրկի Fastex Պրեմիեր լիգայի 2025–2026 մրցաշրջանի բոլոր այն հանդիպումները և դրվագները, որոնք առնվազն վիճելի են։
Հաշվի առնելով բարձրացված հարցերի կարևորությունը՝ առաջարկում ենք քննարկումն իրականացնել բաց և թափանցիկ ձևաչափով՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Միաժամանակ կարևոր ենք համարում, որ քննարկման ընթացքի և արդյունքների վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվի հանրությանը՝ բաց ձևաչափով (օրինակ՝ ուղիղ հեռարձակում կամ այլ հրապարակային քննարկում)։
Օգտվելով առիթից՝ կոչ ենք անում Fastex Պրեմիեր լիգայի բոլոր ակումբներին միանալ այս գործընթացին և հանդես գալ իրենց դիրքորոշմամբ՝ իրենց մասնակցությամբ կայացված վիճելի և/կամ սխալ մրցավարական որոշումների քննարկման նպատակով։
Վստահ ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր է բարձրացնել մրցավարության որակը և ձևավորել արդար ու մրցունակ ֆուտբոլային միջավայր»:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյան

20 Ապր. 2026
ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՖՖ-ԻՆ«Ի պատասխան ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանի արձագանքի՝ «Ուրարտու Ֆուտբոլային Ակումբ» ՄՀԿ-ն ընդունում է մրցավարության որակի վերաբերյալ քննարկում անցկացնելու պատրաստակամությունը։

.webp)
19 Ապր. 2026
ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՏԱՆԸԽաղակեսի հենց սկզբում «Ալաշկերտը» վաստակում է 11 մետրանոցի իրավունք և իրացնում այն՝ բացելով խաղի հաշիվը:

19 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

18 Ապր. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանդիպումից առաջ։
.webp)
16 Ապր. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ ապրիլի 17-28-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որի շրջանակներում կմասնակցի ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17տ․ առաջնության երկրորդ փուլին:
.webp)
15 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷԻՆՔ ԽԱՂՈՒՄՄեր գլխավոր մարզիչը խոսեց «Անդրանիկի» դեմ Գավաթի հանդիպման մասին։

15 Ապր. 2026
ՈՉ-ՈՔԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղում «Ուրարտուն» ուժերը չափեց «Անդրանիկի» հետ։

15 Ապր. 2026
«ԱՆԴՐԱՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղում «Ուրարտուն» ուժերը կչափի «Անդրանիկի» հետ։

14 Ապր. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմը անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղից առաջ։
.webp)
14 Ապր. 2026
ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍՀայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը մրցեց «Բենտոնիտի» հետ:

.webp)
14 Ապր. 2026
«ԲԵՆՏՈՆԻՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կմրցի «Բենտոնիտի» հետ: Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» մարզադաշտում, ժամը 15:00-ին:
.webp)
10 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ: ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆՄեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Վանի» հետ հանդիպման մասին:

.webp)
10 Ապր. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Վանի» դեմ հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով՝ օգուտ մեզ: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը:
.webp)
10 Ապր. 2026
«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Վանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։
.webp)
08 Ապր. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սյունիքին» ։

08 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի «Սյունիքի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։
.webp)
06 Ապր. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԿանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 9-14-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև ապրիլի 14-ին կմասնակցի կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Բելառուս հանդիպմանը։

.webp)
05 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇԱՏ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆՔ»Մեր գլխավոր մարզիչը խոսել է խաղի և «Գանձասար» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

05 Ապր. 2026
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ«Գանձասարը» հաշիվը բացեց խաղի սկզբնամասում՝ 9-րդ րոպեին, անկյունային հարվածից հետո:

05 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։