03 Դեկ. 2024
Fastex Պրեմիեր լիգայի, 19-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և հաղթեց նվազագույն հաշվով։ Թիմի միակ գոլի հեղինակը Իվան Իգնատևն է։
Առաջին խաղակեսը սկսվեց «Ուրարտուի» առավելությամբ։ Սակայն «Ալաշկերտը» 28-րդ րոպեյին լավ գրոհ կազմակերպեց, որի արդյունքում գրավեց մեր թիմի դարպասը, սակայն այն չարձանագրվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց առանց գոլերի։
Երկրորդ խաղակեսում թիմերը ավելի վստահ մտան խաղադաշտ։ Երկու թիմերն էլ ավելի վտանգավոր պահեր էին ստեղծում և մոտենում դարպասային հրապարակին։
89-րդ րոպեյին «Ալաշկերտը» շատ վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, սակայն հարվածը մրցակցի շեղ ընթացավ։ Իսկ արդեն 90+2-րդ րոպեյին մեր թիմը կարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն կրկին խաղից դուրս իրավիճակ էր։
Այդուհանդերձ, «Ուրարտուն» կարողացավ 90+5-րդ րոպեյին գրավել դարպասը։ Պոլյակովի հիասքանչ ձախից կատարած փոխանցումից հետո առաջնության լավագույն ռմբարկու Իգնատևը գլխով գրավում է «Ալաշկերտի» դարպասը։
Այսպիսով, տարվա վերջին խաղը ավարտում ենք հաղթանակով։
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-0
1-0 Իվան Իգնատև (90+5')«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 55․ Էրիկ Սիմոնյան, 5. Ալեքսանդր Պուսկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 3․ Էրիկ Փիլոյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 8․ Նարեկ Աղասարյան, 14․ Արտյոմ Պոլյարուս, 34 Այուբ Աբու, 10․ Կարեն Մելքոնյան, 85․ Իվան Իգնատև։
Պահեստայիններ՝ 92․ Ալեքսանդր Միշիև, 4․ Արման Ղազարյան 99․ Խարիտոն Այվազյան, 16․ Իսաակ Բարրի, 18․ Անտոն Կիլլին 19․ Արթուր Մելիքյան, 9․ Լեոն Սաբուա, 11․ Գևորգ Տարախչյան, 21. Անդրեյ Կրավչուկ, 53․ Դավիթ Հարությունյան, 77․ Էդգար Մովսեսյան, 90․ Օլեգ Պոլյակով։
«Ալաշկերտ»՝ 22. Գոռ Մանուկյան, 9․ Բենիկ Հովհաննիսյան, 5․ Ռումյան Հովսեփյան (ա), 55․ Սարգիս Մեթոյան, 15․ Արման Խաչատրյան,88․ Արմեն Հովհաննիսյան, 33․ Ալեն Պողոսյան, 2․ Յուրի Մարտիրոսյան,70․ Չապի Կատո, 19․ Հայկ Մուսախանյան, 16․ Արսեն Գալստյան։
Պահեստայիններ՝ 1․ Վլադ Չատունց, 71․ Վալերիո Վիմերկատի, 21․ Վասպուրակ Մինասյան, 7․ Վահագն Հայրապետյան, 11․ Ալեքսանդար Գլիշիչ, 20․ Նարեկ Մանուկյան, 99․ Նարեկ Հովհաննիսյան, 23․ Պետրոս Ավետիսյան։
.webp)
23 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
.webp)
22 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:
.webp)
22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026
WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄԵրեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։
.webp)
21 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանիպումից առաջ։

21 Հոկ. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍԿանանց բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեր աղջիկները պարտվեցին «Փյունիկ-աղջիկներին»

21 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ-ի՝ արտահերթ ժողովին մասնակցելուց ՖԱ «Ուրարտու»-ի հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակեցնել իրավիճակը։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- Ը ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Անդրանիկին» և զիջեց մրցակցին 1-2 հաշվով։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՆԴՐԱՆԻԿ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Անդրանիկին»:

.webp)
17 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՇՎԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԵՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
.webp)
17 Հոկ. 2026
ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը ընդունեցինք «Վանին»:

17 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»- «ՎԱՆ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը կընդունենք «Վանին»:

16 Հոկ. 2026
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» ԽԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՏեղեկացնում ենք , որ Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի 24-ին նշանակված «Սարդարապատ»- «Ուրարտու» խաղը տեղափոխվել է «ՈՒրարտու» մարզադաշտ և կկայանա հոկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Սարդարապատը»:

16 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։

14 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում կհյուրընկալվենք «Սարդարապատ-2»-ին։

13 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Սարդարապատ-2»-ի դեմ հանդիպումից առաջ։
.webp)
11 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԾԱՆՐ ԽԱՂ ՍՏԱՑՎԵՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
11 Հոկ. 2026
ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ-ՈՔԻՀայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցից «Արարատի» հետ։

11 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափենք «Արարատի» հետ։
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը։

10 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։