• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

10 Մրտ. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ՍԿՍՈՒՄ Է PART OF PRIDE ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է Part of Pride կամավորական ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի երիտասարդ մասնագետներին տրամադրել գործնական փորձ ակումբի աշխատանքներում։
Այս նախաձեռնությունը եզակի հնարավորություն է ընձեռում մասնակցելու ակումբի տարբեր բաժինների աշխատանքին՝ ձեռք բերելով արժեքավոր հմտություններ և գիտելիքներ իրենց նախընտրած ոլորտներում։

ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կամավորական ծրագիրը կանցկացվի տարեկան երկու անգամ՝ ապրիլ - մայիս և սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում։ Երկամսյա ծրագրում մասնակիցները՝

  • ներգրավված կլինեն ակումբի տարբեր բաժինների (իրավաբանական, մեդիա, սպորտային, կադրային) փորձագետների հետ համատեղ աշխատանքներում,
  • կունենան գործնական փորձ նախագծերում և առաջադրանքներում, որոնք նպաստում են ակումբի հաջողությանը,
  • կծանոթանան աշխատակիցների պրոֆեսիոնալ հմտություններին և համատեղ աշխատանքի մթնոլորտին, որն ապահովում է աճ և ուսուցում։

ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրի ավարտին բոլոր կամավորները կստանան ավարտական հավաստագրեր, որոնք կգնահատեն նրանց աշխատանքն ու ներդրումը «Ուրարտու» ՖԱ-ում։ Լավագույն մասնակիցները հետագայում կստանան հնարավորություն դիտարկվելու ակումբում ազատ հաստիքների համար,  ինչպես նաեւ կունենան սպորտային ոլորտում կարիերայի զարգացման առավել հստակ հեռանկար։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Այս նախագիծը նախատեսված է երիտասարդների համար, որոնք ունեն կիրք ֆուտբոլի հանդեպ և ցանկանում են ուսումնասիրել կարիերայի հնարավորություններ մեդիայի, իրավաբանական կամ մարզչական ոլորտներում։ Դիմորդները պետք է՝

  • լինեն նախաձեռնող, նվիրված և պատրաստ սովորելու,
  • ունենան հիմնական գիտելիքներ կամ հետաքրքրություն ծրագրի վերոնշյալ ուղղությունների նկատմամբ,
  • պատրաստ լինեն տրամադրել ժամանակ և ներուժ եռամսյա ծրագրին։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ այցելելով ԱՅՍՏԵՂ: Պարտադիր է նշել նախընտրելի բաժինը և կարճ ներկայացնել ձեր մոտիվացիան՝ ծրագրին մասնակցելու համար։

ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՆԱԼ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ-ԻՆ

Որպես երկրի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկը, «Ուրարտու» ՖԱ-ն նվիրված է տաղանդներին աջակցելու և երիտասարդ մասնագետներին աճի հնարավորություն ընձեռելու գործին։ Այս ծրագիրը հնարավորություն է ոչ միայն ձեր ռեզյումեն կառուցելու համար, այլև դառնալու համայնքի մի մաս, որը գնահատում է կիրքը, թիմային աշխատանքը և գերազանցությունը։

Բաց մի թողեք ձեր կարիերան «Ուրարտու» ՖԱ-ի հետ սկսելու այս հնարավորությունը։ Ապրիլ-Մայիս ժամանակաշրջանի դիմումները բաց են մինչև մարտի 25:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասեցի միջոցով կամ զանգահարեք +37441408291 հեռախոսահամարով։

Կիսվել

  • Facebook
  • Twitter

04 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։<br />

03 Նոյ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։

02 Նոյ. 2026

«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:<br />

01 Նոյ. 2026

ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Կանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։

30 Հոկ. 2026

ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։

Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։

30 Հոկ. 2026

ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

27 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։

27 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

Կանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026

ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։

23 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։

22 Հոկ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»

Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:

22 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026

WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Երեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։

21 Հոկ. 2026

ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանիպումից առաջ։

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2026.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2026.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image