Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒՆ՝ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

05/11/2021

Երկրպագուներն ու ֆուտբոլասերները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում անցկացված քվեարկության արդյունքում որոշեցին 2021/22 մրցաշրջանի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստին։

Ամենից շատ ձայները ստացավ Ուգոչուկվու Իվուն։ Նրա օգտին քվեարկեցին մասնակիցների 46%-ը, 2-րդ հորիզոնականում Օլեգ Պոլյակովն էր (33%), իսկ լավագույն եռյակը եզրափակում էր Նարեկ Գրիգորյանը (14%)։

Մրցանակը ստանալուց հետո Ուգոչուկվու Իվուն մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով ու խոսեց ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթներից․

«Շատ ուրախ եմ մրցանակի համար, հաճելի է երբ երկրպագուն է գնահատում աշխատանքդ: Մի կողմից սա ավելի պարտավորեցնող է, մյուս կողմից մոտիվացիա է՝ ավելի շատ և լավ աշխատելու։ Հետագայում էլ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ բոլորի վստահությունը։ Թող ինձնից և թիմից սպասեն ավելիին»։

Հավելենք, որ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իվուն մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։