Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

26/11/2022

Fastex Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Նարեկ Գրիգորյանը կիսվել է տպավորություններով։

ԳԱՎԱԹԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մենք գիտեինք, որ շատ դժվար հանդիպում է լինելու «Արարատ-Արմենիայի» հետ, առավել ևս, որ խաղն իրենց հարկի տակ էր, շատ լավ թիմ է, չնայած՝ կարողացել ենք առաջնության 2 խաղերում էլ հաղթանակի հասնել իրենց նկատմամբ՝ մեկ խաղում էլ մնալով 10 հոգով։ Այսօրվա խաղն էլ լավ ստացվեց, կարողացանք առաջինը գոլ խփել, ինչը ստիպեց նրանց բացվել ու ազատ տարածություններ ստեղծել պաշտպանությունում, դա կարողացանք ավելի լավ օգտագործել երկրորդ խաղակեսում, պահեր ստեղծել և հաշիվը դարձրինք խոշոր ու հաղթանակի հասանք»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ կարողացա գոլով օգտակար լինել թիմին, կփորձեմ ավելի լավ հանդես գալ ու ավելացնել գոլերիս թիվը մյուս խաղերում»։

ԿՐԿԻՆ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ԱԱՍԻՆ

«Հաջորդ խաղն առաջնությունում կրկին իրենց դեմ ենք խաղալու, կարծում եմ՝ տարբերություն չկա գավաթային խաղ է, թե առաջնության, բավական լավ ենք ճանաչում արդեն «Արարատ-Արմենիային», կփորձենք խաղալ նույն կերպ ու գրանցել նույն արդյունքը, ինչ նախորդ 3 խաղերում էր, անպայման խաղալու ենք 3 միավորի համար, որպեսզի ամրապնդենք մեր տեղն առաջին հորիզոնականում»։