ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
09/10/2023ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի մրցաշարում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը Կոսովոյում հանդիպեց Վրաստանի իր հասակակիցների հետ։ Համառ պայքարում թիմերը 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեցին:
Մեր պատանեկան հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստուհի Մարիաննա Վարդանյանը։
Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Սուսաննա Սահակյանը, Անի Օհանյանը, Ռուզաննա Ինջյանը ևս մասնակցեցին հանդիպմանը։