Not Selected

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆ․ «ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՈՒ ԼԱՎ ՆՈՏԱՅՈՎ ԱՎԱՐՏԵՆՔ ՏԱՐԻՆ»

08/12/2023

2023-ի վերջին խաղից առաջ զրուցել ենք մեր թիմի կիսապաշտպան Միքայել Միրզոյանի հետ, որը խոսել է «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման, տարին ավարտելու ու իր մարզավիճակի մասին․

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽԱՂԻ ՈՒ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մոտենում ենք լավ տրամադրվածությամբ, պատրաստվել ենք, վերլուծել ենք մրցակցին, պետք է ամեն ինչ անենք, քանի որ «Արարատ-Արմենիային» նախորդ երկու խաղերում հաղթել ենք, պետք է սա էլ հաղթենք ու դրական նոտայով ավարտենք»։

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ՄԻԱՎՈՐ ՉՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախորդ խաղում չստացվեց հաղթել, լավ չդասավորվեց մեզ համար։ Ես գիտեի վիճակագրությունը, որ «Ուրարտուն» երբեք չէր պարտվել ԲԿՄԱ-ին, բայց կային հանգամանքներ, որոնք խանգարեցին որոշ չափով։ Բայց վաղը անպայման ամեն ինչ անելու ենք 3 միավոր վաստակելու համար»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Դեռ լիարժեքորեն չեմ վերադարձել իմ լավագույն մարզավիճակին, ճիշտ է խաղաժամանակ ստանում եմ, բայց փորձելու ամեն ինչ անել, որպեսզի հետագայում ավելի պատրաստ ու լավ հանդես գամ»։

ԴԱԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջին հերթին, կհանգստանանք մի փոքր, այնուհետև կվերադառնանք հանգստից ու ամենաբարձր տրամադրությամբ կսկսենք նոր նախապատրաստություն ու փորձենք հասնել մեր բոլոր նպատակներին»։