«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԵՐԻՑ ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
23/04/2023Օրերս Հայաստանի գավաթի պատանեկան առաջնություններում կրկին հաջողություններ ունեցանք։ Մեր ակադեմիայի ևս երկու թիմ ապահովեց գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հայաստանի Մ-14 տարեկանների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցեցին «Ուրարտու-1-10» և ԽՄՕՄՄ-09 թիմերը։ Մեր պատանիները 9-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին և դուրս եկան գավաթի եզրափակիչ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սամվել Բեգլարյանը, դուբլ ձևակերպեց Հրանտ Հովհաննիսյանը, մեկական գոլ էլ խփեցին Հովհաննես Ֆիթիլջյանը, Արման Անտոնյանը, Վաչե Բալասանյանը և Սամվել Պետրոսյանը։
Մինչ այս խաղն էլ Գևորգ Գրիգորյանի թիմը քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել էր «Սյունիք-09»-ին։ Եզրափակչում «Ուրարտու-1-10»-ը կհանդիպի «Միկա-09»-ին, որը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Ակադեմիա-1-10»-ին։
Օրվա մյուս զույգը «Ուրարտու-1-09» - «Լոռի-08»-ն էին։ Այս խաղում էլ մեր պատանիները փայլեցին ու հաղթանակի հասնելով 2-1 հաշվով՝ դուրս եկան գավաթի եզրափակիչ։ Թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Մենուա Պողոսյանն ու Սուրեն Պետրոսյանը։
Տիգրան Վարդանյանի գլխավորած թիմը քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարել էր «Փյունիկ-2-09»-ի արգելքը։ Իսկ ահա եզրափակչում մեր պատանիների մրցակիցը կլինի «Գանձասար-Երևան-08»-ը, որն ուժեղ էր գտնվել «Ակադեմիա-1-09»-ի հետ պայքարում։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ՝ «Ուրարտու-1-10» - ԽՄՕՄՄ-09 հանդիպումից․