Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ-2»-Ը՝ Մ-12 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ

24/05/2023

«Ուրարտու-աղջիկներ-2»-ը հերթական նվաճումը գրանցեց: Փոքրիկ ֆուտբոլիստուհիներով համալրված մեր թիմը մանկապատանեկան ֆուտբոլի մինչև 12 տարեկանների առաջնությունում դարձավ հաղթող՝ Երևանը ներկայացնող թիմերի միջև: 

Առաջնության վերջին տուրին «Ուրարտուի» ֆուտբոլիստուհիները մոտեցել էին բացարձակ արդյունքով՝ 7 խաղ, 7 հաղթանակ և վաստակած 21 միավոր: Եվ ահա վերջին՝ 10-րդ տուրի խաղում էլ մեր աղջիկները 21-0 հաշվով հաղթեցին «Հրազդան-աղջիկներ-5»-ին:

Առջևում մարզային փուլն է, որտեղ մեր մրցակիցները կլինեն տարբեր մարզերի ներկայացուցիչներ:

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ վերջին տուրի հանդիպումից.