Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

16/04/2024

Հայաստանի Մ-16 հավաքականը ապրիլի 15-22-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նուբար Գիշյանին, Հայկ Սիմոնյանին, Հայկ Ստեփանյանին, Աշոտ Ոսկանյանին և Սարգիս Գասպարյանին։ 

Թիմը ապրիլի 22-29 կմեկնի Մոլդովա՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում: