Not Selected

ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

23/04/2024

IDBank Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային» և զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ Հյուրերի կազմում հաղթական գոլը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը։ 

ԽԱՂԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԳՈԼԸ՝ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ 

Հանդիպման մեկնարկում թիմերը գործում էին զուսպ: Առաջինը վտանգավոր պահ ստեղծեց «Ուրարտուն»: 12-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում Դենիս Գլուշակովը փոխանցմամբ կտրեց «Նոայի» պաշտպաններին ու հարվածի դուրս բերեց Ալվարո Վելյեզին, սակայն արգենտինացի հարձակվողը արագ չկողմնորոշվեց և գնդակը դարպասն ուղարկել չկարողացավ: Մրցակցի պատասխանը եղավ 22-րդ րոպեին:  Մարտին Լիման հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը:  Ալեքսանդր Մելիխովը կարողացավ հետ մղել գնդակը, սակայն գնդակը սեյվից հետո հայտնվեց անմիջապես Արթուր Միրանյանի ոտքերի մոտ: «Նոայի» ավագը մի քանի մետրից բարձր հարվածեց: 28-րդ րոպեին «Ուրարտուն» կազմակերպեց վտանգավոր գրոհ, որն ավարտվեց Դրաման Սալուի  թույլ հարվածով: «Նոայի» հաջորդ իսկ գրոհն ավարտվեց գոլով: Կոմբինացիոն գրոհը ավարտին հասցրեց Հովհաննես Համբարձումյանը: Բաց թողած գոլից հետո խաղը մի փոքր հանգստացավ, մեր թիմը տիրեց նախաձեռնությանը, բայց այդպես էլ դարպասի գրավում չեղավ:

ՍՏԵՂԾԱԾ ՊԱՀԵՐԸ ՉՓՈԽԵՑԻՆ ԽԱՂԻ ԵԼՔԸ

Երկրորդ կեսում Միրանյան-Մելիխով դիմակայությունը նորից դուրս եկավ առաջին պլան: 61-րդ րոպեին «Նոան» դուրս եկավ արագ հակագրոհի: Հարվածային դիրք դուրս եկավ Արթուր Միրանյանը, սակայն նրա հարվածից հետո Մելիխովն արտակարգ սեյվով փրկեց մեր թիմին: Մինչև մեր տղաները ուղիներ էին գտնում դեպի մրցակցի դարպասը, գնդակը կարող էր ևս մեկ անգամ հայտնվել դարպասում, սակայն Պաբլո դոշ Սանտոշի հարվածից հետո գնդակը դիպավ դարպադաձողին: 82-րդ րոպեին վերջապես հարված կատարեցին նաև մեր տղաները: Անկյունայինի խաղարկումից հետո գլխով գնդակը դարպասի ուղղությամբ նետեց փոխարինման մտած Թեմուր Ջիկիան, բայց Չանչարևիչը տեղում էր: 89-րդ րոպեին Թեմուր Ջիկիան նորից հարված կատարեց, բայց այս անգամ գնդակը բարձր ընթացավ: Մրցավարի ավելացրած ժամանակում տղաները կարող էին ոչ-ոքի կորզել, բայց անկյունայինի խաղարկումն ավարտվեց Սալուի բարձր հավածով: Ցավոք, հաշվի մեջ ոչինչ փոխել չհաջողվեց, և զիջեցինք առաջատարին 0-1 հաշվով։ 

ՀԱՋՈՐԴ ԽԱՂԸ

31-րդ տուրի խաղում Գունկոյի տղաները հյուրի կարգավիճակում կմրցի «Փյունիկի» հետ։ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին և կմեկնարկի 16։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 0-1

0-1 Հովհաննես Համբարձումյան (28')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 30․ Ալվարո Վելյեզ (11․ Գևորգ Տարախչյան 60'), 8․ Դենիս Գլուշակով (18. Լեոն Սաբուա 68'), 5․ Դրաման Սալու, 22․ Միքայել Միրզոյան (77․ Թեմուր Ջիկիա 60'), 21․ Անդրեյ Կրավչուկ, 19․ Նիկոլայ Պրուդնիկով (90․ Օլեգ Պոլյակով 88')։ 

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 6․ Արման Ղազարյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 90․ Օլեգ Պոլյակով, 10․ Կարեն Մելքոնյան, 11․ Գևորգ Տարախչյան, 18. Լեոն Սաբուա, 77․ Թեմուր Ջիկիա։