Not Selected

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄՆԱՑԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ»

25/04/2024

«Նոա-2»-ի նկատմամբ տոնած հաղթանակի, խփած գոլի ու ավարտվող մրցաշրջանի մասին զրուցել ենք Դավիթ Հարությունյանի հետ։

ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Խաղը հեշտ չստացվեց, առաջին խաղակեսում հաշվի մեջ առավելություն ունեցանք, օգնեցի թիմին նաև, որ մեծացնենք առավելությունը երկրորդ խաղակեսում, դարձա գոլի հեղինակ, կփորձեմ շատացնել գոլերս ու ավելի շատ օգտակար լինել թիմին»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԼՈՒՏ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Թիմը շատ լավ վիճակում է գտնվում, ակտիվորեն մարզումներ ենք անցկացնում, և մյուս խաղերին պատրաստ ենք նույն կերպ հանդես գալ, որպեսզի հաղթանակներով ավարտենք մրցաշրջանը»։

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շատ բարձր մակարդակում են գլխավոր թիմում մարզումներն անցկացվում։ Երբ միանում եմ թիմին, կարողանում եմ բարելավել խաղաոճս ու ավելի լավ հանդես գալ, ամեն բան կանեմ, որպեսզի հնարավորինս շուտ կրկին ընդգրկվեմ գլխավոր թիմում ու խաղաժամանակ ստանամ»։