«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
30/06/2023Հայաստանի կանանց ազգային հավաքականը հուլիսի 9-ից 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Էմմի Սարգսյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին և Լուսինե Կոստանյանին:
Հավելենք, որ հուլիսի 13-ին և 17-ին մեր աղջիկները Թբիլիսիում ընկերական հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի կանանց ազգային ընտրանու հետ։
Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։