Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 9 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

11/08/2023

Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը օգոստոսի 17-ից 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Այդ կապակցությամբ «Ուրարտուից» 9 ֆուտբոլիստուհիներ՝ Ռուզաննա Ինջյանը, Լիլիա Նիկոլյանը, Շուշանիկ Հարությունյանը, Մանե Ասլանյանը, Մարիանա Վարդանյանը, Սուսաննա Սահակյանը, Անի Օհանյանը, Շողեր Սարդարյանը և Էլեն Մկրտչյանը հրավիրել են պատանեկան հավաքական։

Հավելենք, որ հավաքի շրջանակում օգոստոսի 17-ին և 19-ին մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի։ 

Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին։