ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒ
11/02/2023Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 24-ամյա կիսապաշտպան Դրաման Սալուի հետ։
Նա Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, նախկինում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են սերբական «Պարտիզանն» ու «Տելեոպտիկը», ուկրաինական «Օլիմպիկը», բելառուսական «Սլուցկը», ինչպես նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Փյունիկն» և «Նոան»:
Ողջունում ենք Սալուին «Ուրարտուում» և մաղթում հաջող ելույթներ մեր թիմի կազմում։