Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ «ՆՄԱՆ ԽԱՂԵՐԸ ԼԱՎ ՆԱԽԱՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

05/02/2023

Ուսումնամարզական հավաքի ընթացքում հերթական ստուգողական հանդիպումն այս անգամ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ էր։ Մեր թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը խոսել է խաղից և այլ թեմաներից․

«ԼՈԿՈՄՈՏԻՎԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ խաղ էր, շատ լավ մրցակից էր։ Շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ նման բարձրակարգ թիմերի հետ, մեծ փորձ է մեզ համար։ Կարծում եմ, որ լավ խաղ անցկացրինք, իհարկե, կվերլուծենք, մարզիչը մեզ ցույց կտա մեր առավելություններն ու թերությունները, իսկ անմիջապես խաղից հետո տպավորությունները վատը չեն»։

«ԶԵՆԻԹԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանդիպում ենք անցկացնելու նաև «Զենիթի» հետ, դա նույնպես լավ նախաստուգում է մեզ համար։ Թիմն, անշուշտ, եվրոպական մակարդակի է, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու ու նաև շատ հետաքրքիր կլինի փորձել մեր ուժերը նման ֆուտբոլիստների ֆոնին։ Վստահ եմ, որ լավ «զինված» կմոտենանք այդ խաղին, բացի այդ կվերլուծենք, թե ինչն այդքան էլ լավ չստացվեց այսօր, կարծում եմ՝ ավելի լավ կկարողանանք խաղալ»։

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Հավաքը շատ լավ է անցնում, պայմանները հիանալի են, ամեն ինչ շատ դուր է գալիս։ Հյուրանոցից ոտքով շատ արագ կարելի է հասնել խաղադաշտ, դա շատ մեծ առավելություն է, խոտածածկն էլ շատ լավն է, ամեն բան կա, վերականգնումը կա, ծանրաբեռնվածություն ունենում ենք, դրանք հաղթահարում ենք, կամաց-կամաց առաջ ենք գնում, խաղերն էլ ցույց են տալիս՝ ինչի ենք ունակ։ Ընդհանուր առմամբ, շատ գոհ ենք հավաքից, տրամադրությունն էլ շատ լավ է մեզ մոտ, մարզիչները հետևում են դրան և ճիշտ պահերի մեզ զվարճալի խաղեր են կազմակերպում»։