Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ․ «ՄԵԶ ՄՈՏ ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻ ԿԱ, ԱՅՍՕՐ ԷԼ ԴԱ ՏԵՍԱՆՔ»

06/04/2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի՝ «Գանձասարի» հետ խաղում նորամուտը նշանավորեց դուբլով։

Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՆՈՐԱՄՈՒՏԻ ԽԱՂՈՒՄ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, մի քիչ ուշ խփեցինք առաջին գոլը ու որքան ուշ ես խփում, այդքան դժվարանում է, բայց մենք մեր գործն արեցինք ու հաղթեցինք։

Վնասվածքով էի եկել այստեղ, վերականգնման գործընթացը մի փոքր երկար տևեց։ Այդքան էլ լավ հավաք չանցկացրի, դրանով էր պայմանավորված խաղադաշտ ուշ վերադառնալս։ Շատ ուրախ եմ, շնորհակալ եմ տղաներից, իրենք էլ էին ուզում, որ ես գոլի հեղինակ դառնամ, լավ գոլեր ստացվեցին, շնորհավորում եմ բոլորին»։

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԹԻՄՈՒՄ ԻՐ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շատ է ուրախացնում երկրպագուների աջակցությունը, ամեն ինչ արել եմ ու փորձում եմ շարունակել դա հայկական ֆուտբոլի համար, թիմում էլ շատ հեռանկարային ֆուտբոլիստներ, որոնց նույնպես աշխատում եմ օգտակար լինել իմ խորհուրդներով։ Միայն իմ  նկատմամբ չեն նրանք լավ տրամադրված, բոլորը միմյանց հետ լավ են, թիմային ոգի կա, որն այսօր տեսանք, դրա համար շատ ուրախ եմ»։